2026թ-ի հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը։ Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական հինգ հարցեր․ 1․ Նախագահության հաշվետվություն 2․ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն 3․ Նախագահության ընտրություններ 4․ Կանոնադրության 7․25, 7․29, 7․32, 7․35 և 7․37 կետերի փոփոխություն 5․ Ընթացիկ հարցեր Ներկաները լսել են զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին, որն ունի հետևյալ կազմը։ Սերգեյ Բագրատյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Նորայր Քալանթարյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ռաֆայել Վահանյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Մակվեցյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Նորայր Հովհաննիսյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Վարդան Մելքոնյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ The post Քպ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշանակվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Քպ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշանակվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՋՐԻ ՀԵՏ ԷՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ՈՐ ՕՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽՄՈՒՄ Է. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 10 minutes ago

Նիկոլն Ալիևին ասում է՝ աղա՛ ջան, ընտրությունն էլ կեղծեցի, չստացվեց, հանրաքվե կանեմ․ Սամվել Նիկոյան
168 Jham / 10 minutes ago

ԱՄՆ-Իրան բանակցությունները երբեք չեն դադարել․ Ռուբիո
ABC Media / 19 minutes ago

Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
24TV / 24News / 21 minutes ago



