Վաղարշապատի որբանոցում 1915-1918թթ․ աշխատած գթության քույրերից մեկը, որի անունը գրավոր աղբյուրներում չի պահպանվել, պատմում է, որ ամեն օր մի գթության քրոջ ու որբանոցի խորհրդի մի ներկայացուցչի եզներով լծված սայլ էին տրամադրում՝ քաղաքի փողոցներում և նրա մերձակայքում որբ, սովահար, տիֆով հիվանդ անապաստան երեխաներին գտնելու և որբանոց տեղափոխելու նպատակով։ Գթության քույրը պատմում է․ «Երբ գտնում էինք մի հիվանդ կամ սովահար երեխա, ես մեքենայով գլուխը խուզում էի, դնում սայլի մեջ, ու բերում էինք որբանոց։ Եթե պետք էր, տեղավորում էին հիվանդանոցում։ Այդ օրը ինձ հետ էր Հովհաննես Թումանյանը, որ բավական ժամանակ Վաղարշապատում էր։ Մի արտի մոտով անցնելիս նա սայլապանին խնդրեց, որ կանգնի ու ինձ ցույց տվեց արտի մեջ։ Նայեցի, իրոք, կարծես երեխա կար։ Գնացի։ Կմախքացած երեխա էր, արտի մեջ նստած։ Ինձ չնայեց։ Բոլորովին հյուծված էր, մահվան մոտ։ Մեքենան ձեռքիս մոտեցա, որ գլուխը խուզեմ, ու սարսափեցի։ Ամբողջը ոջիլ էր՝ մազերին, հագուստին։ Վխտում էին։ Ազատ տեղ չկար։ Այնպիսի զզվանք զգացի, որ ետ դարձա սայլի մոտ։ Թումանյանը հարցական նայեց։ – Չեմ կարող, պարո՛ն Թումանյան, անհնար է։ ․․․Թումանյանը թե՝ – Հա՛, հասկանում եմ։ Տո՛ւր մեքենան։ Առավ ու մտավ արտը։ Խուզեց երեխայի գլուխը, հետո գրկեց, բերեց դրեց սայլի մեջ»։ Այդ պահին բանաստեղծը փրկեց ևս մի հայ մանկան կյանք՝ նախ նկատելով նրան, ապա որբանոց տեղափոխելով։ Եղեռնը վերապրող յուրաքանչյուր որբ երեխա, որ եղել է Էջմիածնում, հետագայում հպարտությամբ հիշել է բանաստեղծին, մտապահել ամենաչնչին մանրամասնը՝ կապված Թումանյանի հետ։ Բիթլիսցի Աղավնի Մկրտչյանը ամենայն ջերմությամբ ու կարոտով է նկարագրել որբերի հայրիկ Թումանյանի անմարելի լույսը որբաշխարհում, նրա ձեռքով ստացած հացն ու ձուն։ «Գրքեր և մտքեր» The post Եղեռնից փրկված հայ որբերի հայրը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եղեռնից փրկված հայ որբերի հայրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Քպ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշանակվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Azg / 2 hours ago

Տեսանյութ. Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան. Սերժ Սարգսյան
Azg / 2 hours ago

Մենք արդիականացրել ենք մեր զենքերը. Արաղչի
Azg / 2 hours ago

«Պասպորտ-սեղանների փակման» շարունակությունը…
Azg / 7 hours ago
Related coverage

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 23 hours ago

The Secretary of State for Natural Resources of Canada has visited the Armenian Genocide Museum.
Noyan Tapan TV / Oct 30

Slovenya Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / Oct 30

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Infocom / Oct 29