«Մենք արդիականացրել ենք մեր զենքերը». Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Խոսելով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցության մասին՝ Արաղչին նշել է, որ դեռևս շատ աշխատանք կա անելու գործակալության հետ փոխգործակցությունը նորմալ հուն վերադարձնելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) կողմ է և շարունակում է հավատարիմ մնալ այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Նախարարը հայտարարել է, որ Իրանը արդիականացրել է իր զենքը, փորձարկել նոր տեսակի զինատեսակներ։ Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը գտնվում են առավելագույն մարտական պատրաստության մեջ։ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի բացառում պատերազմի բռնկման որևէ սցենար և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը կողմ է մարտական գործողությունների դադարեցմանը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Բացի այդ, Արաղչին Հորմուզի նեղուցի բացումը կապել է Իրանի և Օմանի Սուլթանության կողմից որոշված նոր նավագնացության ուղին ճանաչելու և մնացած երթուղիները փակելու պայմանի հետ։ The post Մենք արդիականացրել ենք մեր զենքերը. Արաղչի appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մենք արդիականացրել ենք մեր զենքերը. Արաղչի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Եղեռնից փրկված հայ որբերի հայրը
Azg / 2 hours ago

Քպ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշանակվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Azg / 2 hours ago

Տեսանյութ. Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան. Սերժ Սարգսյան
Azg / 2 hours ago

«Պասպորտ-սեղանների փակման» շարունակությունը…
Azg / 7 hours ago
Related coverage

Թեհրանին միայն Երևանի հավաստիացումները բավարար չեն․ Իրանը ցանկանում է վերահսկել TRIPP-ի ընթացքը
168 Jham / 17 minutes ago

Ալյոշկին ապացուցում է՝ մարդկայինությունը կարող ենք վեր դասել պատերազմից․ Մելանյա Թրամփ
ABC Media / 18 minutes ago

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Արփինե Սարգսյանը Փաշինյանին հանձնեց նոր կենսաչափական անձնագիրը
Factor.am / 23 minutes ago