Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության միջազգային բանակցությունների նախարար Մոնիք Բարբյուի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Տիկին Մոնիք Բարբյուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Մոնիք Բարբյուին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
Shant News / 3 hours ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
Shant News / 3 hours ago

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ
Shant News / 3 hours ago
Ռուբիո․ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բանակցություններին
Shant News / 3 hours ago
Related coverage

Եղեռնից փրկված հայ որբերի հայրը
Azg / 6 hours ago

The Secretary of State for Natural Resources of Canada has visited the Armenian Genocide Museum.
Noyan Tapan TV / Oct 30

Ֆրանսիացի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Azg / Oct 30

Slovenya Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / Oct 30