Ֆրանսիայում գնողունակության անկման դեմ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 296 մարդու։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։ Գերատեսչության հաղորդմամբ՝ համաձայնեցված երթերն անցել են առանց միջադեպերի։ Սակայն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում, Թուլուզում, Ռենում, Լիլում, Նանտում, Մարսելում և Լիոնում, արմատական տրամադրված անձինք երթերի ավարտից հետո փորձել են ներթափանցել կենտրոնական թաղամասեր՝ վանդալիզմի և թալանի գործողություններ իրականացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ագրեսիվ ցուցարարներին ցրելու համար։ Նրանք քարեր և շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Հոկտեմբերի 31-ի ցույցերը հոկտեմբերի 17-ին և 24-ին անցկացված զանգվածային բողոքի ակցիաների շարունակությունն էին։ Նախորդ ցույցերն էլ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ուղեկցվել էին ոստիկանության հետ բախումներով, ջարդերով և խանութների թալանով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
Shant News / 1 hour ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
Shant News / 1 hour ago
Ռուբիո․ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բանակցություններին
Shant News / 1 hour ago

Իրանը դեռ չի պատասխանել Վենսի նամակին
Shant News / 2 hours ago
Related coverage

Հայաստանը կարող է վերածվել ավտորիտար պետության
Noyan Tapan TV / 17 minutes ago

Հայկական հարցը չի լուծվի փոքր Հայաստանի մտածողությամբ․ պետք է հավաքել ողջ ազգի ներուժը
Noyan Tapan TV / 17 minutes ago

Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
A1plus / 20 minutes ago

Նիկոլ Փաշինյանը ստացավ առաջին կենսաչափական անձնագիրը
Aravot / 24 minutes ago