ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում, որ Ռուսաստանը մասնակցի Մեծ քսանյակի՝ G20-ի շրջանակում անցկացվող բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ատլանտայում G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։ «Իմ տպավորությամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բանակցություններին», — ասել է Ռուբիոն՝ պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հանդիպմանը մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դեկտեմբերյան գագաթնաժողովին հրավիրելու մասին հարցին։ Ռուբիոն հավելել է, որ չգիտի՝ արդյոք Պուտինը մտադիր է մեկնել Մայամի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեռ չի հայտարարել կամ հաստատել իր մասնակցությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիո․ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բանակցություններին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
Shant News / 1 hour ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
Shant News / 1 hour ago

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ
Shant News / 1 hour ago

Իրանը դեռ չի պատասխանել Վենսի նամակին
Shant News / 2 hours ago
Related coverage

Թբիլիսիում հարսանիքի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել
168 Jham / 7 minutes ago

Հայաստանը կարող է վերածվել ավտորիտար պետության
Noyan Tapan TV / 18 minutes ago

Հայկական հարցը չի լուծվի փոքր Հայաստանի մտածողությամբ․ պետք է հավաքել ողջ ազգի ներուժը
Noyan Tapan TV / 19 minutes ago

Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
A1plus / 21 minutes ago