ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները երբեք չեն դադարել և շարունակվում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ գրում է РИА Новости -ն։ Թրամփը նախընտրում է չդիմել Իրանի դեմ ռազմական միջոցների, հակառակ դեպքում նա նման հրաման կարձակեր մի քանի շաբաթ կամ ամիս առաջ ,- հավելել է նա։ Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ասել էր , որ այս փուլում Թեհրանը ուղղակի բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, և կողմերի միջև խորհրդակցություններն ու ուղերձների փոխանակումն ընթանում են բացառապես միջնորդների միջոցով։