Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզբել Լոզոյին և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Վարչապետը կարևորել է պետություն–մասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը և նշել, որ այն մեր երկրի համար առանցքային կարևոր նշանակություն ունի։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդիական կենսաչափական համակարգի ներդրման բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, որակյալ փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Միաժամանակ, երկրի ղեկավարը ողջունել է IN Groupe ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»–ի ներգրավվածությունն այդ ծրագրում։ Վարչապետը շեշտել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը, միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավումը պետական նշանակության ծրագրում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղությամբ հետագա համագործակցությանը, ինչպես նաև հուսալի նույնականացման համակարգի և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։ IN groupe ընկերության խորհրդի անդամներին և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը Հայաստանում ներդրել է «Հայփաս» ընկերությունը, որն էլ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդնում է նոր սերնդի կենսաչափական համակարգ Հայաստանում: —00—ԼԱ The post Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ընդդիմության սևն ուզում էին տային՝ չստացվեց, տղավարի պահեցին իրենց, պատճառը TRIPP-ն էր
24TV / 24News / 4 minutes ago

ՀՀ-ն միանում է անձնագրերի փոխճանաչելիության միջազգային համակարգին, սա քաղաքացու փաստաթուղթն է. ՆԳՆ
24TV / 24News / 6 minutes ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
24TV / 24News / 21 minutes ago

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Դաժան բախումներ են Լեհաստանում. ցուցարարները շրջափակել են սահմանադրական դատարանի շենքը
5TV Armenia / 9 minutes ago

Փաշինյանի ցինիզմը. ՔՊ-ն հրահրեց մարտը, բայց տանուլ տվեց
Alpha News / 18 minutes ago

«Մեր կարեւորագույն քաղաքական ամբիոնն անգործության է մատնվում». Բորիս Նավասարդյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Aravot / 19 minutes ago

Խորհրդարանական ծեծկռտուք․ միջադե՞պ, թե՞ քաղաքական մշակույթի խորքային խնդրի արտահայտություն
Shant News / 19 minutes ago