Ընդդիմության սևն ուզում էին տային, բայց չստացվեց, տղավարի պահեցին իրենց, պատրաստված էին, միայն ծեծ չկերան, նաև ծեծեցին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱՍԿ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։ «Ազգային ժողովում կռվի պատճառը TRIPP-ն էր, քանի որ ընդդիմությունը դեմ քվեարկեց, բացասական լիցքերը դուրս մղվեցին, էլ չի շարունակվի»,- մեկնաբանեց նախկին պատգամավորը։ Արտահերթ ընտրությունների հավանականության մասին խոսելիս Աղազարյանը ընդգծեց, որ Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը, եթե նոր ընտրություն լինի, չի թողնի մասնակցեն, որ համաձայնվեն իր ասած պայմաններին։ «Մանդատները դրե՛ք, Փաշինյանին թողեք մութ սենյակում, դուք օրակարգ թելադրեք, ձեր շանսերը բարձրացրեք, Փաշինյանը բլիժնի բոյի է կանչում, հաղթելու է։ Նա սաղիս ֆռռցնում է, Ալիևի ձեռքով շագանակներ է հանում, որ Սահմանադրությունից հռչակագրի հղումը հանի և կարողանա իր ցնորական 4-րդ Հանրապետությունը ստեղծի»։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060