Նոյեմբերի 1-ից օտարերկրացիների համար Հայաստանում կացության կարգավիճակ ստանալն ավելի թանկ կարժենա, իսկ գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի։ Փոփոխությունները Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ են։ Հայաստանում արդեն չորս տարուց ավելի բնակվող ռուս երիտասարդն ասում է՝ բնակության կարգավիճակ չունի, քանի որ այսքան ժամանակ դրա կարիքը չի եղել։ «4,5 տարի է, ինչ այստեղ եմ։ Դուք հիմա կհարցնեք՝ ինչպե՞ս է դա հնարավոր, բայց գիտե՞ք, որ այստեղ Ռուսաստանի քաղաքացիների համար, եթե կես տարին մեկ երկրից դուրս ես գալիս, կարելի է ապրել՝ որքան ասես։ Ես Վրաստան եմ գնում, Ռուսաստանում եմ լինում, բայց, ընդհանուր առմամբ, գիտեմ կացության կարգավիճակի սահմանափակումների մասին, լսել եմ, շատ են խոսել դրա մասին»,- ասում է ռուս քաղաքացին։ Ժամանակավոր կացության կարգավիճակ կարող է ստանալ այն օտարերկրացին, որը Հայաստանում առնվազն մեկ տարի բնակվելու հիմք ունի՝ ուսում, աշխատանք, ընտանեկան կապեր, ձեռնարկատիրական գործունեություն, ազգությամբ հայ լինելը կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներ։ Այն տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Մշտական կացության կարգավիճակ կարող է ստանալ օտարերկրացին, որը Հայաստանում ունի ՀՀ քաղաքացի կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական, ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանում։ Այն կարող է տրամադրվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ ազգությամբ հայ լինելու հիմքով։ Այս կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ «Կգործարկվի նոր պլատֆորմը, որի միջոցով օտարերկրացիները հնարավորություն կունենան օնլայն տիրույթում դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, սա է ամենամեծ փոփոխությունը, բնականաբար հընթացս նաև այլ պահանջներ կան»,- ասում է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Հարթակը կգործարկվի նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած օտարերկրացիների դիմումները կքննարկվեն հին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով տարեցտարի աճում է օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը։ Օրինակ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6656-ի համեմատ․ ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով։ 8181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ 2085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ, այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1233 անձ։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ընդգծում է՝ ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար գործում են ԵՏՄ մասին պայմանագրով սահմանված առանձնահատուկ կանոններ, որոնք ենթադրում են աշխատուժի ազատ տեղաշարժ։ Մասնավորապես, անդամ պետության քաղաքացին մեկ այլ անդամ պետությունում աշխատելու համար հատուկ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտություն չունի։ «Այդ կարգավորումն այդպիսին է ներկայում և շարունակելու է մնալ այդպես։ Այն ժամանակահատվածը, երբ ԵՏՄ անդամ պետության քաղաքացին աշխատանքային գործունեություն է իրականացնում ՀՀ-ում (ՌԴ քաղաքացին կամ Ղրղզստանի քաղաքացին), մեր պետության տարածքում իր աշխատանքային գործունեության ժամկետով անձը համարվում է օրինական բնակիչ։ Նրան մենք տրամադրում ենք Հայաստանում օրինական բնակվելու վերաբերյալ վկայագիր և, ըստ էության, նա օգտվում է բոլոր այն իրավունքներից և ունի բոլոր այն պարտականությունները, որոնք նախատեսված են օրինական հիմքերով ՀՀ-ում բնակվող այլ օտարերկրացիների համար»,- ասում է ՆԳ փոխնախարարը։ Փոխնախարարի խոսքով՝ կարևոր է աշխատանքի հիմքով և ուսման հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացումը, քանի որ աշխատանքից հետո ուսումը երկրորդ ամենատարածված հիմքն է, որով օտարերկրացիները գալիս ու բնակվում են ՀՀ տարածքում։ Կառավարությունը նախատեսում է ընդլայնել վիզաների տեսակները․ ներկայիս չորսին (այցելության, պաշտոնական, դիվանագիտական, տարանցիկ) կավելանա աշխատանքային վիզան։ Նպատակն է բազմազանեցնել Հայաստան մուտք գործելու հնարավորությունները, իսկ ավելի երկար մնալ ցանկացող օտարերկրացիները կկարողանան դիմել համապատասխան կացության կարգավիճակ ստանալու համար։ Եթե ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելը գործող կարգավորմամբ արժե 105,000 դրամ, նոյեմբերի 1-ից այն կդառնա 150,000 դրամ։ Մշտական կացության կարգավիճակում պետական տուրքի փոփոխությունն ավելի մեծ է 135,000 դրամի փոխարեն 250,000 դրամ։ Սակայն սրանց հետ մեկտեղ ներդրվում է նաև նոր տուրք՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականի տրամադրում, որն էլ սահմանվել է 30,000 դրամ։ Միաժամանակ, կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Factor.am / 1 hour ago

«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Factor.am / 1 hour ago

Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Factor.am / 1 hour ago

Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Factor.am / 1 hour ago
Related coverage

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՋՐԻ ՀԵՏ ԷՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ՈՐ ՕՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽՄՈՒՄ Է. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 10 minutes ago

Նիկոլն Ալիևին ասում է՝ աղա՛ ջան, ընտրությունն էլ կեղծեցի, չստացվեց, հանրաքվե կանեմ․ Սամվել Նիկոյան
168 Jham / 10 minutes ago

ԱՄՆ-Իրան բանակցությունները երբեք չեն դադարել․ Ռուբիո
ABC Media / 19 minutes ago

Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
24TV / 24News / 21 minutes ago