ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր՝ կարևորելով ինստիտուցիոնալ հիմքերի և օրակարգի ընդլայնման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված՝ «ԹՐԻՓՓ» նախագծին: ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Factor.am / 1 hour ago

Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Factor.am / 1 hour ago

Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Factor.am / 1 hour ago
Related coverage

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՋՐԻ ՀԵՏ ԷՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ՈՐ ՕՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽՄՈՒՄ Է. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 11 minutes ago

Նիկոլն Ալիևին ասում է՝ աղա՛ ջան, ընտրությունն էլ կեղծեցի, չստացվեց, հանրաքվե կանեմ․ Սամվել Նիկոյան
168 Jham / 11 minutes ago

ԱՄՆ-Իրան բանակցությունները երբեք չեն դադարել․ Ռուբիո
ABC Media / 20 minutes ago

Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
24TV / 24News / 22 minutes ago