Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոյսնաը։ «Ողջ գիշեր շարունակված ինտենսիվ բանակցություններից հետո Երևանում ընդունեցինք ավելի քան 40 որոշում՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողություններն արագացնելու համար։ Ավարտեցինք կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը, ընդունեցինք «Երևանյան ուղին», համաձայնության հասանք ֆինանսավորման հարցում և ամրապնդեցինք բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների մասնակցության ինստիտուցիոնալ հիմքերը։ Որպես COP17-ի նախագահ՝ շնորհակալ եմ բոլոր պատվիրակություններին, գործընկերներին, կազմակերպիչներին և կամավորներին՝ այս արդյունքները հնարավոր դարձնելու համար։ Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ աշխարհին Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը փոխանցելու համար։ Մեր նախագահությունը շարունակվում է։ Այժմ մեր համատեղ պատասխանատվությունն է Երևանի որոշումները վերածել բնության և մարդկանց համար տեսանելի արդյունքների»,- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Factor.am / 1 hour ago

Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Factor.am / 1 hour ago

Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Factor.am / 2 hours ago
Related coverage

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՋՐԻ ՀԵՏ ԷՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ՈՐ ՕՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽՄՈՒՄ Է. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 10 minutes ago

Նիկոլն Ալիևին ասում է՝ աղա՛ ջան, ընտրությունն էլ կեղծեցի, չստացվեց, հանրաքվե կանեմ․ Սամվել Նիկոյան
168 Jham / 10 minutes ago

ԱՄՆ-Իրան բանակցությունները երբեք չեն դադարել․ Ռուբիո
ABC Media / 19 minutes ago

Փաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
24TV / 24News / 22 minutes ago