Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Բադալ Գ․-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Զոհրաբյանը և Արթուր Մամյանը։Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

ԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾ
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

ՈԻՂԻՂ․ Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում․ Նիկոլ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago
Related coverage

Փաշինյանը չունի կարմիր գծեր, նա ունի միայն իշխանությունը պահելու խնդիր, և ամեն ինչ կանի՝ դուր գալու Ալիևին․ Սամվել Նիկոյան
168 Jham / 11 minutes ago

Սիրիան դիտարկում է «Մեքքայի պաշտպանական դաշինքին» միանալու հնարավորությունը
168 Jham / 15 minutes ago

AP․ Իրանի պատասխան հարվածների հետևանքով տարածաշրջանում ԱՄՆ-ի 26 օբյեկտ է վնասվել
Shant News / 18 minutes ago

Иран обновит список вражеских целей, ответ не будет иметь географических рамок — Генштаб
Sputnik Armenia / 26 minutes ago