ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել արդյունավետ համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով նաև հումանիտար և հասարակական գիտությունների առանձնահատկությունների առավել համակողմանի դիտարկումը։ Անդրադառնալով գիտական կազմակերպությունների կառավարմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, և առաջնահերթ է կառավարման խորհուրդների ձևավորումը։ Քննարկվել են նաև տնօրենների պաշտոնների համալրման, խորհուրդներում մասնագիտական ներկայացվածության և գիտական աշխատողների ատեստավորման հարցերը։ Գիտության ոլորտի ֆինանսավորման համատեքստում Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է, որ Կառավարության հաստատած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրն իրականացվելու է՝ ապահովելով մեկնարկած ծրագրերի շարունակականությունն ու նոր նախաձեռնությունների իրականացումը։ Միաժամանակ նա կարևորել է հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը, գիտական արդյունքների գնահատումն ու հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև գիտության ձեռքբերումների հանրայնացումը։ Այս համատեքստում քննարկվել են նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրվա շրջանակում հանրային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական կազմակերպությունների հաջորդ տարվա բազային ֆինանսավորման չափաքանակների հաստատմանը։ Նախարարը կարևորել է գործընթացի առավել վաղ կազմակերպումը՝ հաստատությունների գործունեության արդյունավետ պլանավորումն ապահովելու նպատակով։ Քննարկվել են նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրերի համատեղ կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է կատարվել գիտական կազմակերպությունների կառավարման, Գիտությունների ազգային ակադեմիայի ներգրավվածության և ֆինանսավորման հարցերին։ Նախարարը վերահաստատել է գիտական համայնքի հետ շարունակական համագործակցության և բարձրացված խնդիրներին գործնական լուծումներ տալու պատրաստակամությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 59 minutes ago

ՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Shant News / 1 hour ago

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Shant News / 1 hour ago

Թուրքիայի նախկին արտգործնախարարը կարող է ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար
Shant News / 1 hour ago
Related coverage

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Azg / 14 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
1in.am / 19 minutes ago

Ովքե՞ր գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը համայնքի ավագանու ընտրություններում
Aravot / 23 minutes ago

350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
1in.am / 29 minutes ago