Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Անկարան պատրաստվում է առաջադրել երկրի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Հայաստանը թուրք թեկնածուի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում դեռ չունի: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Նշեմ, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունները սպառվելու են արդեն դեկտեմբերի 31-ին, այսինքն՝ նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար շատ քիչ ժամանակ է մնում: Ի սկզբանե առաջադրվել էր 7 թեկնածու, ի վերջո մնացին 3-ը: Քվեարկությունների և քննարկումների առաջին փուլում նրանցից և ոչ մեկը չհաղթեց: Մեծ է հավանականությունը, որ նոր կոմպրոմիսային թեկնածուներ կառաջադրվեն: Թուրքիան օգտվեց ստեղծված այս իրավիճակից և մտադիր է առաջադրել իր նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը»,-ասել է Երկանյանը: Ի՞նչ է հայտնի Ֆերիդուն Սինիրլիօղլուի մասին ու ովքե՞ր են լինելու նրա մրցակիցները: Ինչպե՞ս է Սինիրլիօղլուն իրեն դրսևորել Հայաստանի համար կարևոր հարցերում ու ինչպիսի՞ն կարող է լինել Հայատանի դիրքորոշումը նրա թեկնածության վերաբերյալ: Ինչպե՞ս են գնահատվում նրա շանսերը: Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորում Ադրբեջանը՝ հաշվի առնելով, որ հիմա Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություներում լուրջ լարվածություն կա: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի նախկին արտգործնախարարը կարող է ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 37 minutes ago

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
Shant News / 46 minutes ago

ՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Shant News / 1 hour ago

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Shant News / 1 hour ago
Related coverage

Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ
168 Jham / 7 minutes ago

ԱՄՆ-ը չեղարկում է «Ծննդաբերական զբոսաշրջության» վիզաները
Armenian Business News (ABNews) / 8 minutes ago

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Factor.am / 11 minutes ago
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
A1plus / 12 minutes ago