Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21․30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։ Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 57 minutes ago

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
Shant News / 1 hour ago

ՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Shant News / 1 hour ago

Թուրքիայի նախկին արտգործնախարարը կարող է ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար
Shant News / 1 hour ago
Related coverage

Իտալիայում զանգվածային ցույցեր են #abcmedia #abcլուրեր
ABC Media / 28 minutes ago

Ծեծուջարդն արդարացում չունի, Փաշինյանը ներողություն պետք է խնդրեր այդ խայտառակության համար
24TV / 24News / 2 hours ago

Ժողովուրդը Փաշինյանին իրավունք չի տվել Սահմանադրություն փոխելու. կոշտ արձագանք իշխանության առաջարկին
5TV Armenia / 2 hours ago

Բաց էներգիա․ կուտակիչների բացակայությունը, խախտումները, լիցենզիաները
Hetq / 2 hours ago