Երբ Արցախի 120 հազար հայերը շուրջ տասը ամիս գտնվում էին շրջափակման մեջ, երբ մարդիկ զրկված էին սննդից, դեղորայքից ու վառելիքից, երբ ամիսներ շարունակ նրանց նկատմամբ իրականացվում էր աստիճանական հյուծման քաղաքականություն, որը 2023 թ. սեպտեմբերին ավարտվեց ադրբեջանական ռազմական հարձակմամբ և Արցախի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմամբ, միջազգային խոշորագույն ԶԼՄ-ները պահպանում էին քար լռություն՝ իրականացնելով, փաստորեն, տեղեկատվական շրջափակում։ Հատուկենտ անդրադարձները բացառություն էին, որոնք կատարվող հանցագործության ծավալներին ակնհայտորեն չէին համապատասխանում։ Բայց բավական էր ՀՀ Ազգային ժողովում պատգամավորները ծեծկռտուք սարքեին, և Հայաստանի խորհրդարանի տեսարաններն անմիջապես հայտնվեցին միջազգային խոշոր լրատվամիջոցներում՝ CNN, NBC News, CBS News, Associated Press, Al Jazeera, The Telegraph, The Independent, Deutsche Welle, Berliner Zeitung և բազմաթիվ այլ ԶԼՄ-ներում։ Այսօր աշխարհով մեկ Հայաստանի մասին տարածվում է հետևյալ պատկերը՝ Հայաստանի խորհրդարան → զանգվածային ծեծկռտուք → բռունցքներ ու ոտքերով հարվածներ → արյունահոսող պատգամավոր → օդ նետված ծանր աթոռ → «Սեքսի նախարարություն» (“Ministry of Sex”)։ Al Jazeera-ն Հայաստանի խորհրդարանն արդեն անվանում է «բռնցքամարտի ռինգ» և հատուկ շեշտում՝ մեկ ամսվա ընթացքում սա երրորդ նման դեպքն է։ The Independent-ի վերնագրում հայտնվում է **“Ministry of Sex” արտահայտությունը։ The Telegraph-ը և ուրիշները կենտրոնանում են ԱԺ փոխնախագահի՝ աթոռ նետելու կադրի վրա։ Բնական հարց է առաջանում. **ինչո՞ւ Արցախի տասնամսյա շրջափակումը, 120 հազար հայերի գոյաբանական ճգնաժամը և դրան հաջորդած ամբողջական էթնիկ զտումը չկարողացան միջազգային տեղեկատվական դաշտում առաջացնել այնպիսի արագ ու համատարած արձագանք, ինչպիսին առաջացրեց Հայաստանի խորհրդարանում մեկ ծեծկռտուքը։ Այս անհամաչափությունը պետք է ունենա իր բացատրությունը։ Առաջանում է ավելի ծանր հարց. արդյո՞ք գործ ունենք միայն միջազգային լրատվամիջոցների՝ սկանդալի և դիտարժան տեսանյութի նկատմամբ բնական հետաքրքրության հետ, թե՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ, որոնք նպատակ ունեն աշխարհին ցույց տալ ոչ թե ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկված հայությանը, այլ իրար ծեծող, աթոռներ նետող և սեփական խորհրդարանը «բռնցքամարտի ռինգի» վերածած վայ-գործիչներին (ըստ էության՝ օտարների, գլոբալիստների դրածոներին)։ Իմ համոզմամբ, նման տեսարանների ստեղծումն ու դրանց արտասովոր արագ միջազգային տարածումը ծառայում են ավելի գեշ նպատակի՝ վարկաբեկել Հայաստանն ու հայությանը, մղել Արցախի էթնիկ զտումը միջազգային հիշողության լուսանցք և հայերին զոհի փոխարեն ներկայացնել որպես անկառավարելի, վայրի ու քաղաքականապես անլուրջ հասարակություն։ Իսկ դա չափազանց վտանգավոր է հատկապես այսօր, երբ Հայաստանի առջև կանգնած է Սյունիքը կորցնելու, իսկ դրա հետևանքով՝ ամբողջ երկիրը կործանելու իրական սպառնալիքը։ Կարևորն այն է, թե ովքեր են շահում այդ տեսարաններից (իսկ շահում են նախևառաջ թուրքերը), ինչ միջազգային պատկեր է դրանց միջոցով կառուցվում Հայաստանի մասին («վայրի ցեղախումբ») և ինչ քաղաքական, ավելի ստույգ՝ ցեղասպանական գործընթացների համար կարող է այդ պատկերը հետագայում օգտագործվել (հայատյացություն, հայասպանություն)։ Արցախի հայաթափումից հետո Հայաստանի և մասնավորապես Սյունիքի նկատմամբ ահռելի ճնշումների պայմաններում («Թրամփի ուղի» / «Զանգեզուրի միջանցք») այս հարցերը «դավադրապաշտություն» պիտակով որակել-փակելը անպատասխանատու մոտեցում կլինի։ Ուստի արտաքին պատվերի վարկածը միանգամայն հնարավոր է և արժանի է քննության, թեև դեռևս հաստատված փաստ չէ։ Իսկ փաստն առայժմ սա է. Արցախի տասնամսյա շրջափակման ժամանակ միջազգային խոշոր ԶԼՄ-ները հիմնականում լուռ էին, մինչդեռ Հայաստանի խորհրդարանում նետված մեկ աթոռը հաշված ժամերի ընթացքում հայտնի դարձավ գրեթե ամբողջ աշխարհին։ Այ հենց այս հակադրությունն էլ ամենից մտահոգիչն է։ Հայությանը փորձում են նվաստացնել և կամազրկել մինչև վերջ՝ արդեն կատարված ցեղասպանությունը կոծկելու, նախապատրաստվող ցեղասպանության համար հող ստեղծելու, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը զոհի վրա բարդելու նպատակով։ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ։ Հ. գ. Խոսել հայկական քաղաքական դաշտի մասին ավելորդ է. դրածոները միշտ անելու են այն, ինչ իրենց պատվիրեն իրենց տերերը՝ առանց գեթ մեկ վայրկյան մտորելու երկրի և ազգի մասին։ Արմեն Այվազյան , ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր The post Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ. Դմիտրի Կիսելյով
Azg / 1 hour ago

Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ. Մեսրոպ Առաքելյան
Azg / 3 hours ago

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Azg / 3 hours ago

Ադրբեջանն ամեն օր ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր
Azg / 3 hours ago
Related coverage

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 21 minutes ago

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար
1in.am / 22 minutes ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ . ՈՒՂԻՂ
Aravot / 26 minutes ago

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը
1in.am / 42 minutes ago