Մարդիկ մեզ ձայն չեն տվել, որ կողմ քվեարկենք այդ նախագծին։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ խմբակցությանը, քաղաքական թիմին և մարդկանց հավաքի ու փորձի իբր ճնշում գործադրել, դա միևնույն է մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանադրությանը կողմ քվեարկելու առաջարկի մասին։ «Իրեն թվում է, թե ինքը դեռ հեղափոխական, «դուխով» կեպկայով Նիկոլն է։ Իրավիճակ ա փոխվել, 2018-2019 թվականները չպետք է համեմատել 2026-2027թվականների հետ։ 2018 թվականի Նիկոլը չկա, որովհետև 2018-ի Հայաստանը չկա։ Հիմա մենք այլ իրողության մեջ ենք ապրում, և ընդդիմությունը պետք է պատրաստ լինի համարժեք ճնշման մեխանիզմներ մշակելու հարցում»,- ասաց Աննա Գրիգորյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրենց ուժի համոզմունքն է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի վերջին պահանջը չի լինելու։ Աննա Գրիգորյանը չբացառեց, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացնի Ադրբեջանի կողմից իրեն տրված որևէ փաստաթուղթ և ասի՝ սիրելի՛ ժողովուրդ, եթե հաստատես նոր սահմանադրությունը, Ադրբեջանը կկնքի խաղաղության համաձայնագիրը։ «Կարող է պարզվի՝ անկլավների նախապայման կա, ադրբեջանցիների վերադարձի պայման կա։ Փաշինյանը նույնիսկ վստահ չէ։ Նա զիջում է այն հույսով, որ այլևս նոր նախապայմաններ չեն լինի, բայց նախապայմանները շարունակվում են»,- ասաց Աննա Գրիգորյանը։ Վերջում պատգամավորը շեշտեց՝ ՀՀ գործող իշխանությունը փակուղում է, այլապես չէր խոսի արտահերթ ընտրությունների, ճնշումներ գործադրելու մասին։ The post Իրեն թվում է՝ դեռ հեղափոխական, «դուխով» կեպկայով Նիկոլն է, բայց իրավիճակ ա փոխվել. Գրիգորյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրեն թվում է՝ դեռ հեղափոխական, «դուխով» կեպկայով Նիկոլն է, բայց իրավիճակ ա փոխվել. Գրիգորյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
Azg / 1 hour ago

Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Կարապետյան
Azg / 1 hour ago

Հայաստանում չի կարող ալիևյան սահմանադրություն անցնել, խաղալիք չենք իրենց համար. Նարեկ Կարապետյան
Azg / 2 hours ago

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ Արա Զոհրաբյան
Azg / 4 hours ago
Related coverage

«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 18 minutes ago

Armenia, India hold 12th round of political consultations in New Delhi
Public Radio of Armenia / 20 minutes ago

Քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
168 Jham / 22 minutes ago

Երիտասարդներին կներգրավեն պետական կառավարման համակարգում․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago