Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երիտասարդներին կներգրավեն պետական կառավարման համակարգում․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարուն պատմել է, թե ինչու է Բրազիլիայից փախել ԱՄՆ
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage

Քաջ Նազարի, Ցռան Վերգոյի և Մելիք Ֆրանգյուլի համադրություն
168 Jham / 8 minutes ago

«Գրին քարտի» խաղարկության կասեցումը. Թրամփի դատական հաղթանակը և 55 հազար մարդու ճակատագիրը
1in.am / 9 minutes ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
A1plus / 26 minutes ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
24TV / 24News / 26 minutes ago