Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Թուրքիայի ղեկավարի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հաղորդել է Anadolu-ն։ Էրդողանը Զելենսկուն պաշտոնապես դիմավորել է Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում։ Ողջույնի արարողությունից հետո առաջնորդները միմյանց են ներկայացրել իրենց պատվիրակությունների անդամներին և սկսել բանակցությունները նախ նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևաչափով։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Հաղորդագրության մեջ բանակցությունների մանրամասները և կողմերի քննարկած թեմաները չեն նշվում։ Ավելի վաղ Ստամբուլ այցի մասին հայտնել էր ինքը՝ Զելենսկին՝ նշելով, որ այցի ընթացքում քննարկվելու է անվտանգության հարցը Սև ծովում։