Դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը, սա աներկբա պնդում է, որ հերթական անգամ պետք է անենք, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: Ըստ նրա՝ Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր չէ։ «Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում գնացել է, ժողովրդին ասել՝ ինձ ընտրեք, և մենք կփոխենք Սահմանադրությունը։ Մենք էլ գնացել ենք և ասել՝ եթե մեզ ընտրեք՝ թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի։ Հետևաբար չենք կարող մեր մանդատը վերազանցող պրոցեսի մեջ մտնել։ «Հայաստան» խմբակցությունը չի կարող մասնակցել այդ պրոցեսին։ Սա ոչ թե մեր կապրիզն է, մեր ցանկացածի տիրույթում է, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում հայտնվում է որոշակի գործողություններ անելու մանդատով։ Մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի թույլ չտանք, որ ընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Հետևաբար ակնկալել մեզանից, որ մենք կողմ կքվեարկենք սահմանադրության տեքստին, որպեսզի դրվի հանրաքվեի՝ ուղղակի անհնար է»,- ասաց Աննա Գրիգորյանը։ The post Դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը. Աննա Գրիգորյան appeared first on Ազգ .