Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։ Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են պետական պահպանվող տարածքներից դուրս իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման մարտահրավերներին, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման հնարավորություններին։ Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Ucom-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության փորձը՝ անդրադառնալով այն գործնական պայմաններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բնության պահպանությունը դառնա բիզնեսի գործունեության և երկարաժամկետ պատասխանատվության մաս։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև այն, թե ինչպես խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորմանը։ Հոկտեմբերի 29-ին Հայաստանի տաղավարում անցկացված երկրորդ՝ «Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ բնության պահպանության տարբեր դերակատարների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի» (From Recognition to Resources: Financing the Diverse Stewards of Nature towards Target 3) խորագրով քննարկումը կազմակերպվել է FPWC-ի և IUCN-ի կողմից։ Այս քննարկումը կենտրոնացել է բնության պահպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական դերակատարների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման, երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական համայնքների, բնապահպանական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացմանը։ Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է բնության պահպանության գործում ընկերությունների երկարաժամկետ ներգրավման կարևորությանը՝ ներկայացնելով Ucom-ի մոտեցումը, որի հիմքում ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և մարդկային ներուժի կիրառումը։ «Բնության պահպանությունը միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ՝ ներդնելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև իր մասնագիտական փորձը, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։ Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը դրա գործնական օրինակներից է։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ լուծումներ, որոնք իրական ազդեցություն կունենան բնության պահպանության վրա։ Համոզված եմ՝ նման գործընկերությունների հաջողված փորձը կարող է խրախուսել նաև այլ ընկերությունների՝ բնապահպանական նախաձեռնությունները դարձնելու իրենց գործունեության անբաժանելի մասը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներառյալ արևային էներգիայի համակարգերի տեղադրումը, վայրի բնության պահպանության համար նախատեսված տեսահսկման և մոնիթորինգի տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության կապի ապահովումը բնապահպանական նշանակություն ունեցող հեռավոր տարածքներում։ Ընկերության աշխատակիցները ևս ներգրավված են բնապահպանական ծրագրերում՝ մասնակցելով ծառատունկերի և այլ նախաձեռնությունների։ Երկու պանելային քննարկումներն էլ առնչվել են հոկտեմբերի 17–18-ին անցկացված Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի շրջանակում բարձրացված հարցերին։ Սիմպոզիումի արդյունքում մշակված «Երևանյան գործողությունների կոչը» (Yerevan Call to Action) կարևորում է բնության պահպանության գործում տարբեր դերակատարների ճանաչումը, նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը։ Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր և FPWC-ի հետ համագործակցության շրջանակում մասնակցել է նաև COP17-ի Կանաչ գոտու միջոցառումներին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտներում իրականացված նախաձեռնությունները։ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
Armenian Business News (ABNews) / 15 minutes ago

Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Armenian Business News (ABNews) / 33 minutes ago

Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ
Armenian Business News (ABNews) / 58 minutes ago

Ոչ թե գազը, այլ բանկային համակարգը. ի՞նչ կխափանվի Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Factor.am / 17 minutes ago

Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
Aravot / 18 minutes ago

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
Aravot / 22 minutes ago

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
24TV / 24News / 23 minutes ago