Ամունդի-Ակբան աջակցում է Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ որպես Կապույտ գոտու գործընկերղ՝ վերահաստատելով իր հանձնառությունը պատասխանատու ներդրումների և կայուն զարգացման սկզբունքներին։ Որպես կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ Ամունդի-Ակբան կարևորում է ոչ միայն իր մասնակիցների երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը, այլև այն միջավայրի կայունությունը, որտեղ ապրելու են ներկա և ապագա սերունդները։ Պատասխանատու ներդրումների ոլորտում Ամունդի-Ակբան հիմնվում է Ամունդի խմբի միջազգային փորձի վրա՝ տեղայնացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ/ESG) սկզբունքները, և գործադրում է լավագույն ջանքերը՝ դրանք ինտեգրելու իր ներդրումային գործընթացներում։ Մասնավորապես, Ամունդի խմբի ԲՍԿ վերլուծություններն ու վարկանիշները ներառված են Ամունդի-Ակբայի պորտֆելների կառավարման համակարգերում, ֆինանսական ցուցանիշներից բացի Ընկերության փորձագետները գնահատում են նաև ներդրումների հետ կապված կայունության գործոնները։ Ամունդի խումբը պատասխանատու ներդրումների ոլորտի միջազգային առաջատարն է՝ աշխարհում 10 խոշորագույն ակտիվների կառավարիչներից 1-ինը, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քվեարկություններով [1] ։ 2025թ․վերջի դրությամբ Ամունդին կառավարման ներքո ունի ավելի քան 1 տրլն եվրո պատասխանատու ներդրումային ակտիվներ [2] ։ Խմբի ներդրումային մոտեցումներն ընդգրկում են կայուն զարգացման գործոնների ինտեգրման տարբեր մակարդակներ՝ ԲՍԿ նվազագույն պաշտպանական չափանիշներից և պատասխանատու գործելակերպ ունեցող ընկերությունների ընտրությունից մինչև կայուն տնտեսության զարգացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ներդրումներ։ Համադրելով միջազգային փորձը Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկությունների հետ՝ Ամունդի-Ակբան փորձում է զարգացնել պատասխանատու ներդրումային գործելակերպը և ներդնել լավագույն ջանքերը՝ տեղական ներդրումներում այն հնարավորինս կիրառելու ուղղությամբ։ Ընկերությունը գիտակցում է, որ պատասխանատու ներդրումային որոշումները նաև ներդրում են ապագա սերունդների բարեկեցության մեջ։ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։ — 00 – – ԱՊ The post Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կանադայի դեսպանի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
24TV / 24News / 7 minutes ago

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ
24TV / 24News / 9 minutes ago

Դատավորը բարկացավ ՔՊ-ականի վրա, ով Աղազարյանի գործով վկա է․ «Պատշաճ վարքագի՛ծ դրսևորեք, կոռեկտ եղեք»
24TV / 24News / 12 minutes ago

Եթե Մինասյանն ընտրվեց, պիտի կասեցնի իր անդամակցությունը ՀՅԴ-ին, չեմ պատկերացնում, որ դեմ քվեարկեք
24TV / 24News / 20 minutes ago
Related coverage

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Armenian Business News (ABNews) / 9 minutes ago

Binance says it is beginning to recover crypto funds after $6.3bn hack thought to be largest ever
Public Radio of Armenia / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ
Sputnik Armenia / 16 minutes ago