ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ –00—ՅՄ The post Կանադայի դեսպանի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կանադայի դեսպանի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պարո՛ն Մինասյան, վերջին անգամ որպես դաշնակցական համեցեք. Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին
24TV / 24News / 15 minutes ago

Մանրամասներ՝ Աղազարյանի գործից․ «Ինչո՞ւ ինձ ասացիք՝ ձեր կնոջը ՔՊ-ի ցուցակում պատգամավոր առաջադրեմ»
24TV / 24News / 20 minutes ago

ՔՊ-ին շատ դժվար կլինի համոզել, որ լուսնի վրա հնարավոր չէ առանց տվյալ հագուստի քայլել և շնչել
24TV / 24News / 32 minutes ago

Ծառուկյանի աշխատողն ասում ա, բայց ես Նիկոլ եմ ընտրել, ասում են՝ էդ դու, բա էն կողքինդ, դուրս արի
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

ԱԺ 3 փոխնախագահների ելույթները
Factor.am / 14 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago

ՔՊ-ին դժվար է համոզել, որ առանց համազգեստի լուսնի վրա քայլել ու շնչել հնարավոր չէ. Գառնիկ Դավթյան
168 Jham / 16 minutes ago

«Առանց տողատակի»․ «Մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ»․ չորս բառն էլ սուտ են 30.10.2026
Public Radio of Armenia / 17 minutes ago