Ամունդի-Ակբան աջակցում է Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ որպես Կապույտ գոտու գործընկերղ՝ վերահաստատելով իր հանձնառությունը պատասխանատու ներդրումների և կայուն զարգացման սկզբունքներին։ Որպես կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ Ամունդի-Ակբան կարևորում է ոչ միայն իր մասնակիցների երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը, այլև այն միջավայրի կայունությունը, որտեղ ապրելու են ներկա և ապագա սերունդները։ Պատասխանատու ներդրումների ոլորտում Ամունդի-Ակբան հիմնվում է Ամունդի խմբի միջազգային փորձի վրա՝ տեղայնացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ/ESG) սկզբունքները, և գործադրում է լավագույն ջանքերը՝ դրանք ինտեգրելու իր ներդրումային գործընթացներում։ Մասնավորապես, Ամունդի խմբի ԲՍԿ վերլուծություններն ու վարկանիշները ներառված են Ամունդի-Ակբայի պորտֆելների կառավարման համակարգերում, ֆինանսական ցուցանիշներից բացի Ընկերության փորձագետները գնահատում են նաև ներդրումների հետ կապված կայունության գործոնները։ Ամունդի խումբը պատասխանատու ներդրումների ոլորտի միջազգային առաջատարն է՝ աշխարհում 10 խոշորագույն ակտիվների կառավարիչներից 1-ինը, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քվեարկություններով[1]։ 2025թ․վերջի դրությամբ Ամունդին կառավարման ներքո ունի ավելի քան 1 տրլն եվրո պատասխանատու ներդրումային ակտիվներ[2]։ Խմբի ներդրումային մոտեցումներն ընդգրկում են կայուն զարգացման գործոնների ինտեգրման տարբեր մակարդակներ՝ ԲՍԿ նվազագույն պաշտպանական չափանիշներից և պատասխանատու գործելակերպ ունեցող ընկերությունների ընտրությունից մինչև կայուն տնտեսության զարգացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ներդրումներ։ Համադրելով միջազգային փորձը Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկությունների հետ՝ Ամունդի-Ակբան փորձում է զարգացնել պատասխանատու ներդրումային գործելակերպը և ներդնել լավագույն ջանքերը՝ տեղական ներդրումներում այն հնարավորինս կիրառելու ուղղությամբ։ Ընկերությունը գիտակցում է, որ պատասխանատու ներդրումային որոշումները նաև ներդրում են ապագա սերունդների բարեկեցության մեջ։ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։ *գովազդ