Binance-ն արդեն սկսել է օգտատերերի՝ միջադեպից տուժած ակտիվների վերադարձը և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, թողարկողների, բլոկչեյն վերլուծության ոլորտի ընկերությունների և ոլորտի այլ մասնակիցների հետ՝ լրացուցիչ միջոցները հայտնաբերելու, սառեցնելու և վերադարձնելու նպատակով։ «Ինչպես արդեն հայտնել ենք, Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի առաջացած կորուստները՝ ընկերության սեփական միջոցների հաշվին։ Այդ նպատակով Binance-ն արդեն պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարի սեփական միջոցներ։ Դրանցից 5 միլիարդն արդեն պահվում է այն նույն թոքեններով, որոնց առնչվել է միջադեպը։ Այժմ մենք շուկայից և արտաբորսայական՝ OTC գործարքների միջոցով ձեռք ենք բերում ակտիվների մնացած ծավալը՝ միջադեպին առնչվող յուրաքանչյուր ակտիվի հնարավոր պակասն ամբողջությամբ լրացնելու համար։ Այս գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել․ առանձին թոքենների իրացվելիությունը սահմանափակ է, իսկ OTC գործարքների հաշվարկները նույնպես ժամանակ են պահանջում։ Հետագա առաջընթացի մասին կտեղեկացնենք հաստատված տեղեկությունների ստացմանը զուգընթաց։ Նշված 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարը չի ներառում սառեցված կամ ապահովված այն ակտիվները, որոնք վերադարձի և լրացուցիչ ստուգման փուլում են։ Այս պահի դրությամբ ոլորտի մեր գործընկերների աջակցությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մենք շարունակում ենք գործընկերների և իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքը՝ այդ միջոցները վերադարձնելու ուղղությամբ։ Binance-ը կշարունակի օգտագործել սեփական միջոցները՝ ցանկացած հաստատված պակասուրդ ծածկելու համար։ Ակտիվների վերադարձի գործընթացի առաջընթացին զուգընթաց մենք կհրապարակենք նոր հաստատված տվյալներ։ Ի վերջո, օգտատերերի բոլոր միջոցների ապահովությունը հրապարակայնորեն կհաստատվի պահուստների հաստատման համակարգի՝ Proof of Reserves-ի միջոցով։ Մենք կհաղթահարենք այս իրավիճակը։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,-նշված է հայտարարության տեքստում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Binance-ն արդեն սկսել է օգտատերերի՝ միջադեպից տուժած ակտիվների վերադարձը և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, թողարկողների, բլոկչեյն վերլուծության ոլորտի ընկերությունների և ոլորտի այլ մասնակիցների հետ՝ լրացուցիչ միջոցները հայտնաբերելու, սառեցնելու և վերադարձնելու նպատակով։«Ինչպես արդեն հայտնել ենք, Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի առաջացած կորուստները՝ ընկերության սեփական միջոցներ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Armenian Business News (ABNews) / 9 minutes ago

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Armenian Business News (ABNews) / 28 minutes ago

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

Ի՞նչ խնդիրներով են մարզերից հասել COP17-ի «կանաչ գոտի»
Hetq / 16 minutes ago

Ավինյանը գետնից վերցրեց քաղաքացու շպրտված «բիչոկ»-ը և վերադարձրեց նրան #shorts
Pastinfo / 24 minutes ago

Ինչպես է Ավինյանը վերցնում «բիչոկը» և վերադարձնում այն նետած վարորդին
Aysor.am / 37 minutes ago

Belarus has banned the sale of "Arame" brandy from Armenia that is 7 years old.
Noyan Tapan TV / 1 hour ago