Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը։ Երկրի Պետական ստանդարտացման կոմիտեն (Գոսստանդարտ) ընդլայնել է ալկոհոլային արտադրանքի ցանկը, որի վաճառքն արգելվելու է խանութներում։ Գերատեսչությունը պնդումներ է ներկայացրել միանգամից երկու արտասահմանյան արտադրողի կոնյակի վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը երկար տարիների հնեցմամբ խմիչքների մասին է։ Նշվում է, թե երկու նմուշներն էլ անցել են լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքները հուսադրող չեն եղել։ Վտանգավոր արտադրանքի ռեեստրում ներառվել է վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակը՝ ութ տարվա հնեցմամբ։ Այն արտադրում է «Կվարելսկի պոգրեբ» ՍՊԸ-ն՝ Չիկաանի գյուղում։ Երկրորդ խմիչքը հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակն է՝ յոթ տարվա հնեցմամբ, որի արտադրողը «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։ Երկու դեպքում էլ, բելառուսական կողմի պնդմամբ, մասնագետները հայտնաբերել են նույն խախտումը․ դաբաղանյութերի պարունակությունը զգալիորեն ցածր է եղել սահմանված նորմայից։ Այսպես, վրացական կոնյակում այդ ցուցանիշը կազմել է 0,12 գ/դմ³, իսկ հայկականում՝ 0,16 գ/դմ³։ Մինչդեռ, ստանդարտի համաձայն՝ այն պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³։ Այսպիսով, առաջին դեպքում ցուցանիշը նորմայից ցածր է եղել 2,5 անգամ, իսկ երկրորդում՝ գրեթե 2 անգամ։ Բելառուսի պետական ստանդարտացման կոմիտեն եզրակացրել է, որ խմիչքների անվանումները թույլ չեն տալիս հավաստիորեն որոշել, թե իրականում ինչ արտադրանք է գտնվում շշերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ալկոհոլային խմիչքներին հաղորդվել են կոնյակին բնորոշ արտաքին տեսք և որոշ հատկություններ, սակայն փորձաքննության արդյունքների համաձայն՝ դրանք չեն կարող համարվել այն արտադրանքը, որի անվան տակ վաճառվում են։ Հոկտեմբերի 31-ից Բելառուսում արգելվել են երկու խմիչքների ներմուծումն ու շրջանառությունը։ Բացի այդ, հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը դադարեցվել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
։ Երկրի Պետական ստանդարտացման կոմիտեն (Գոսստանդարտ) ընդլայնել է ալկոհոլային արտադրանքի ցանկը, որի վաճառքն արգելվելու է խանութներում։ Գերատեսչությունը պնդումներ է ներկայացրել միանգամից երկու արտասահմանյան արտադրողի կոնյակի վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը երկար տարիների հնեցմամբ խմիչքների մասին է։ Նշվում է, թե երկու նմուշներն էլ անցել են լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքները …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան
Factor.am / 6 minutes ago

«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
Factor.am / 9 minutes ago

Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
Factor.am / 17 minutes ago

Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago
Related coverage

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Armenian Business News (ABNews) / 7 minutes ago

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ
24TV / 24News / 7 minutes ago

Binance says it is beginning to recover crypto funds after $6.3bn hack thought to be largest ever
Public Radio of Armenia / 10 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago