Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է հանրային խոսքում ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական և վիրավորական արտահայտությունների կիրառմանը։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և նմանատիպ բառերը որպես վիրավորանք կամ անձանց նսեմացնելու միջոց օգտագործելը։ Մանասյանը կոչ է արել պետական պաշտոնյաներին, քաղաքական ու հանրային գործիչներին և լրատվամիջոցներին բացառել նման ձևակերպումները՝ շեշտելով, որ քաղաքական տարաձայնությունները չեն կարող արդարացնել էթնիկ խմբերի թիրախավորումը։ ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև․ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանրային խոսույթում նման դրսևորումների շարունակական առկայությունը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը։ Նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։ Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ու հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները և հանրային քննարկումների մյուս մասնակիցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես նման խոսքը բացառելու, այնպես էլ դրան հակազդելու գործում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու հանրային համերաշխությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ 3 փոխնախագահների ելույթները
Factor.am / 9 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 minutes ago

«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Factor.am / 22 minutes ago

«Ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել»․ Էդգար Ղազարյան
Factor.am / 24 minutes ago
Related coverage

Մարդը լողում ա, ասում են` դուրս արի, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Ղազարյան
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

«Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել Ձեր պաշտոնավարման անաչառության վրա»․ Լևոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Russian-Armenian sentenced to almost 10 years in Siberian prison over social media comments
OC Media / 42 minutes ago

Ավինյանը գետնից վերցնում է «բիչոկն» ու մոտենում վարորդին
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago