Ազգային ժողովի նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանի միջև քննարկում տեղի ունեցավ թեկնածուի կուսակցական պատկանելիության, ՀՅԴ-ին անդամակցությունը դադարեցնելու և պաշտոնում անկախությունը պահպանելու վերաբերյալ։ Հակոբյանը հիշեցրեց, որ Մինասյանն իր դիմումում նշել էր՝ ընտրվելու դեպքում դադարեցնելու է կուսակցական անդամակցությունը և հետաքրքրվեց, թե ինչու է երկար տարիներ ՀՅԴ անդամ լինելուց հետո պատրաստ նման քայլի։ Նա նաև հարցրեց՝ արդյոք Մինասյանը կկարողանա պաշտոնում իր քաղաքական ու կուսակցական պատկանելիությունը մի կողմ դնել և գործել անկախ։ Մինասյանն ասաց, որ կուսակցական անդամակցության դադարեցումը պայմանավորված է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջներով։ Նա հիշեցրեց, որ 2005 թվականին, երբ Արժեթղթերի հանձնաժողովի անդամ էր, անկուսակցական էր, իսկ ավելի ուշ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընթացքում, անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Մինասյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ին իր անդամակցությունը միայն ձևական բնույթ չի կրել։ Նրա խոսքով՝ ինքը համոզմունքներով դաշնակցական է, և որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությունը։ Միաժամանակ նա նշեց, որ անկախ պաշտոն ստանձնելիս պաշտոնատար անձը պարտավոր է իր լիազորություններն իրականացնել անկախ կուսակցական պատկանելիությունից և առաջնորդվել Սահմանադրությամբ ու օրենքով սահմանված պահանջներով։ Հակոբյանը հակադարձեց, որ այդ դեպքում կուսակցական անդամակցության դադարեցումը փաստացի ձևական բնույթ է կրում և արվում է միայն իրավական պահանջները պահպանելու համար։ Մինասյանն իր հերթին ասաց, որ անկախ պաշտոն ստանձնած անձը ոչ միայն ֆորմալ առումով չպետք է կուսակցական լինի, այլև չի կարող ցուցաբերել ակտիվ քաղաքական գործունեությանը բնորոշ վարքագիծ և պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն։ Նա ընդգծեց, որ նման պաշտոններում օրենսդրական պահանջները նույնն են բոլորի համար՝ անկախ նախկին քաղաքական կամ կուսակցական պատկանելիությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ 3 փոխնախագահների ելույթները
Factor.am / 11 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 12 minutes ago

«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Factor.am / 23 minutes ago

«Ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել»․ Էդգար Ղազարյան
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Պարո՛ն Մինասյան, վերջին անգամ որպես դաշնակցական համեցեք. Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին
24TV / 24News / 12 minutes ago

ՔՊ-ին դժվար է համոզել, որ առանց համազգեստի լուսնի վրա քայլել ու շնչել հնարավոր չէ. Գառնիկ Դավթյան
168 Jham / 12 minutes ago

«Առանց տողատակի»․ «Մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ»․ չորս բառն էլ սուտ են 30.10.2026
Public Radio of Armenia / 14 minutes ago

Սևակ Միքայելյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ
PanArmenian / 14 minutes ago