Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը։ Այս մասին հայտնել է կուսակցությունը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ ՔՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Նոյեմբերի 29-ին կայանալիք Ամասիա համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Ջեմմա Հարությունյանը»։ Նշենք, որ Ամասիան 5751 ընտրող ունի։ Ջեմմա Հարությունյանը համայնքը ղեկավարում է 2016 թվականից։ 76-ամյա համայնքապետն այսօր պաշտոնական աղբյուրներում ներկայացվում է որպես անկուսակցական, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններում նրա անունը եղել է ՀՀԿ-ի համապետական ցուցակում՝ 181-րդ համարով։ Նա առաջադրված էր նաև Շիրակի թիվ 11 տարածքային ընտրական ցուցակով։ 2021-ի ՏԻՄ ընտրություններին Հարությունյանը մասնակցել է ոչ թե ՀՀԿ-ից, այլ գլխավորել է «Ամասիա-Արփի» դաշինքը, որը կազմված էր «Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցություններից։ Նույն «Համերաշխություն» կուսակցությունը հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ Արմավիրում դաշինք էր կազմել «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ, որի ղեկավար Սևակ Խաչատրյանն այժմ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրվի Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Նույն օրը Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ 3 փոխնախագահների ելույթները
Factor.am / 10 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 minutes ago

«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Factor.am / 22 minutes ago

«Ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել»․ Էդգար Ղազարյան
Factor.am / 24 minutes ago
Related coverage

Պարո՛ն Մինասյան, վերջին անգամ որպես դաշնակցական համեցեք. Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին
24TV / 24News / 11 minutes ago

ՔՊ-ին դժվար է համոզել, որ առանց համազգեստի լուսնի վրա քայլել ու շնչել հնարավոր չէ. Գառնիկ Դավթյան
168 Jham / 11 minutes ago

«Առանց տողատակի»․ «Մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ»․ չորս բառն էլ սուտ են 30.10.2026
Public Radio of Armenia / 12 minutes ago

Սևակ Միքայելյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ
PanArmenian / 13 minutes ago