Բաթումիում վերսկսվել է 5 ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու գործով դատական նիստը։ Դատավարությունը դեռևս գտնվում է կողմերի բացատրությունների ներկայացման փուլում։ Նիստը շարունակվել է «Լելո՝ Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Սիորիձեի ելույթով։ Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի տեղեկացմամբ՝ Գիորգի Սիորիձեի ելույթից հետո այսօրվա նիստում նախատեսվում է նաև լսել «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչների բացատրությունները։ Նադարաիայի տեղեկացմամբ՝ հաջորդ շաբաթ կողմերը ընդմիջում կվերցնեն, իսկ դատական գործընթացը կվերսկսվի նոր փուլով՝ հարցուպատասխանով, որը կմեկնարկի նոյեմբերի 9-ից։ Հիշեցնենք, որ մինչ այժմ Սահմանադրական դատարանի նիստում արդեն լսվել են «Փոփոխությունների կոալիցիայի» և «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների բացատրությունները։ Բացի այդ, նիստում իրենց բացատրություններով հանդես են եկել նաև «Լելո՝ Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։