Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում ներկայացվել է 2025-2026 թվականների ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նիստին մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, ինչպես նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Գիորգի Մելիքիձեն և Ռուբեն Կարապետյանը։ Հաշվետվությունը ներկայացնելիս Սաբա Կբիլաշվիլին մանրամասն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում սակրեբուլոյի գործունեությանը՝ ներկայացնելով խորհրդի և բյուրոյի նիստերի, հանձնաժողովների ու խմբակցությունների աշխատանքը։ Առանձին անդրադարձ է կատարվել անցկացված նիստերին, ընդունված որոշումներին և սակրեբուլոյի կողմից հաստատված իրավական ակտերին։ Սակրեբուլոյի նախագահը հատուկ ընդգծել է քաղաքացիների կարիքների, բնակչության կողմից առաջադրված առաջնահերթությունների և առաջիկա ծրագրերի կարևորությունը։ Քննարկման ընթացքում կարևորվել է նաև սակրեբուլոյի և քաղաքապետարանի միջև համակարգված համագործակցությունը՝ ինչպես իրավական ակտերի նախագծերի մշակման ու նախաձեռնման, այնպես էլ մունիցիպալիտետում իրականացվող կարևոր նախագծերի շրջանակներում։ Ելույթի ավարտին Սաբա Կբիլաշվիլին շնորհակալություն է հայտնել գործընկերներին, տարածաշրջանային վարչակազմին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիին և նրա տեղակալներին՝ արդյունավետ և համակարգված համագործակցության համար։ Գրառումը Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Եվրոպական ՄիությունՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըհոկտեմբերի 30 | 21:46
Akhaltskha.net / 31 minutes ago
More than 10 US Air Force transport aircraft landed at Israeli military bases
Akhaltskha.net / 45 minutes ago

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին
Akhaltskha.net / 1 hour ago

հոկտեմբերի 30 | 22:42ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու. Վենս. «Հարևաններ»
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

Վրաստանի Սահմանադրական դատարանում վերսկսվել է 5 ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու հայցի քննությունը
JNEWS / 12 hours ago

Սակրեբուլոյում քննարկել են գազի և ջրի սակագների հնարավոր բարձրացումը
JNEWS / Oct 29

Հայաստանում նոյեմբերի 1-ից կփոխվեն անձնագրերի տրամադրման և կացության կարգավիճակ ստանալու կանոնները
JNEWS / Oct 29

Վրաստանի խորհրդարանը փոխել է հարկադիր հոգեբուժական բուժման կարգը
JNEWS / Oct 29