Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները քննարկել են բնական գազի և ջրի տարբերակված սակագների սահմանման հնարավոր հետևանքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել բարձրալեռ շրջանների բնակիչների վիճակին, որտեղ ջեռուցման սեզոնը զգալիորեն ավելի երկար է տևում, իսկ էներգառեսուրսների սպառումը կոշտ կլիմայական պայմանների պատճառով ավելի բարձր է։ Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանն առաջարկել է աշխատանքներ սկսել բարձրալեռ շրջանների բնակիչների շահերի պաշտպանության ուղղությամբ և հարցի քննարկում նախաձեռնել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։ «Այս հարցը մեզ էլ է վերաբերում, քանի որ մենք՝ բարձրալեռ շրջանների բնակիչներս (խմբ.), ավելի շատ գազ և ջուր ենք սպառում։ Մենք այդ ռեսուրսներն օգտագործում ենք ոչ թե քմահաճույքի կամ մեր հաճույքի համար, այլ որովհետև եղանակային պայմաններն են դա պահանջում։ Արդյունքում կարող են տուժել բոլորը՝ բիզնեսը, բնակիչներն ու տեղական իշխանությունները», — հայտարարել է Իրիցյանը։ Վերջինիս խոսքով՝ միայն Սակրեբուլոյի շենքի ջեռուցման համար ամսական ծախսվում է 1500-ից մինչև 2000 լարի, իսկ ջեռուցման սեզոնը սկսվում է արդեն հոկտեմբերին։ Իրիցյանն ընդգծել է, որ սակագնային քաղաքականության հնարավոր փոփոխությունը կարող է հատկապես ծանր անդրադառնալ բարձրալեռ մունիցիպալիտետների բնակիչների վրա։ «Ինչո՞ւ բարձրալեռ շրջանների բնակիչները պետք է ավելի շատ վճարեն։ Առաջարկում եմ սկսել այս հարցի քննարկումը և ստեղծել հանձնաժողով, որը կաշխատի խորհրդարանի հետ։ Մենք պատգամավորներ ունենք, նախկինում էլ համատեղ ծրագրեր ենք ունեցել։ Եկեք հանդիպենք և պարզենք, թե ով է առաջ մղում բարձրալեռ շրջանների բնակիչների շահերը։ Մենք հասկանում ենք, որ գները կարող են փոխվել, բայց ի՞նչ պետք է անեն բնակիչները՝ փակե՞ն վերջին դուռն ու հեռանա՞ն։ Ի՞նչ է մեզ սպասվում երկու կամ հինգ տարի հետո։ Այս հարցը մեր իրավասությունների շրջանակում է», — նշել է նա։ Մյուս պատգամավորները նույնպես ուշադրություն են հրավիրել բարձրալեռ շրջաններում կյանքի առանձնահատկություններին և սակագների սահմանման ժամանակ կլիմայական պայմանները հաշվի առնելու անհրաժեշտությանը։ «Որպես բարձրալեռ շրջան՝ մի՞թե մենք չենք կարող որոշակի քվոտաներ ունենալ։ Մեզ մոտ ձմեռը տևում է ութ ամիս», — նշել են քննարկման մասնակիցները։ Պատգամավոր Համլետ Մովսիսյանն առաջարկել է տեղեկատվություն պահանջել գազաբաշխիչ ընկերությունից՝ նախատեսվող փոփոխությունների և բնակչությանն աջակցելու հնարավոր մեխանիզմների վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար։ «Մենք պետք է հարցումներ անենք գազաբաշխիչ ընկերությանը, քանի որ այս հարցի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չունենք։ Հնարավոր է՝ բարձրալեռնային շրջանների համար որոշակի քվոտաներ նախատեսված լինեն։ Երբ իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում ունենանք, կկարողանանք նամակ պատրաստել և հիմնավորել մեր դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ մենք ապրում ենք մեծ բարձրության վրա և բախվում ենք կոշտ պայմանների», — հայտարարել է Մովսիսյանը։ Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առայժմ անհրաժեշտ է հստակեցնել, թե սպառողների համար ինչ մեխանիզմներ են նախատեսվելու։ Եթե պարզվի, որ բարձրալեռնային շրջանների բնակիչները չեն կարող օգտվել հատուկ պայմաններից, պատգամավորները մտադիր են քննարկել համապատասխան գերատեսչություններին դիմելու հնարավորությունը։ Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկումը կապված է բնական գազի և ջրի սակագներին վերաբերող Վրաստանի օրենսդրական փոփոխությունների հետ։ Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենքում փոփոխությունները, որոնք Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովին (GNERC) հնարավորություն են տալիս սահմանել տարբերակված կամ աստիճանական սակագներ՝ կախված սպառման ծավալներից։ Օրինագիծը քննարկվել է արագացված կարգով՝ հաշվի առնելով, որ գործող սակագների վավերականության ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։ Կարգավորող մարմինը մինչև դեկտեմբերի վերջ պետք է հաստատի նոր մեթոդաբանությունն ու սակագնային համակարգը։ GNERC-ի տեղեկություններով՝ նոր համակարգը, իբր, նպատակ ունի պաշտպանել բնակչության խոցելի խմբերին, մեղմել գների փոփոխության սոցիալական հետևանքները և խթանել ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը։ Սպառողների առանձին խմբերի համար տարբերակված սակագների ներդրման կոնկրետ հետևանքները կախված կլինեն հաստատված մեթոդաբանությունից և վերջնական սակագնային համակարգից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի համար սակագների հարցը հատուկ նշանակություն ունի՝ ջեռուցման երկարատև սեզոնի՝ 7-8 ամիս տևելու, ինչպես նաև ցուրտ կլիմայական պայմաններում բնակելի և հասարակական շենքերում հարմարավետ ջերմաստիճան ապահովելու անհրաժեշտության պատճառով։ Հարցի հետագա քննարկումը խորհրդարանի և կարգավորող մարմնի հետ թույլ կտա մունիցիպալիտետին ներկայացնել տեղի բնակիչների դիրքորոշումը և հասնել նրան, որ սակագնային քաղաքականության ձևավորման ժամանակ հաշվի առնվեն տարածաշրջանի կլիմայական և սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սակրեբուլոյում քննարկել են գազի և ջրի սակագների հնարավոր բարձրացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Иностранец пытался тайно ввезти в Грузию золото в слитках на полмиллиона лари в носках
JNEWS / 3 hours ago

В Сакребуло обсудили возможное повышение тарифов на газ и воду
JNEWS / 5 hours ago

საქართველოს პარლამენტმა იძულებითი ფსიქიატრიული მკურნალობის წესი შეცვალა
JNEWS / 6 hours ago

საქართველოს სურსათის ეროვნული სააგენტო წლის ბოლომდე აზერბაიჯანთან, რუსეთთან, სომხეთსა და ბულგარეთთან ფიტოსანიტარიული კონტროლის შესახებ შეთანხმებებს განიხილავს
JNEWS / 6 hours ago
Related coverage

Ադրբեջանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
Akhaltskha.net / 2 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ
Akhaltskha.net / 3 hours ago

ՇՄ նախարարը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Akhaltskha.net / 3 hours ago

Мы должны стремиться к гораздо большему, чем просто локальное прекращение огня: Макрон об ударе по Днепру
Akhaltskha.net / 4 hours ago