azatutyun.am Ֆեյք կուսակցականությո՞ւն Ստեփանավանում, թե՞ խնամքով թաքցրած կեղծիք։ Ընտրություններից երեք օր անց իշխանությունները հայտարարեցին՝ հաղթած «Գործարար» կուսակցության հետ նախապես պայմանավորվել էին, ու միասին են ձևավորելու տեղական իշխանությունը։ Մինչդեռ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ուսումնասիրել ու պնդում է, որ «Գործարար» կուսակցությունն ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել թեկնածուների կուսակցական պատկանելիության մասին ոչ ճշգրիտ տվյալներ, ինչն օրենքով հիմք էր կուսակցության գրանցումը մերժելու համար։ «Ինքը էս պրոցեսը ամբողջությամբ ֆեյք կուսակցականության և քաղաքականության մասին է», – «Ազատության» հետ զրույցում ասաց Քոթանջյանը՝ ընդգծելով. – «Ֆեյք կուսակցական և քաղաքական իրողությունների կանխարգելողը և հանրությանը խաբելու գործընթացում կանխարգելողը պետք է լիներ ընտրական պրոցեսները կազմակերպող մարմինը»: «Գործարար»-ի 35-հոգանոց ցուցակի առնվազն 9 թեկնածու փաստացի ոչ թե հենց «Գործարար»-ի անդամներ են, այլ անկուսակցական են կամ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ։ Սա օրենքով թույլատրելի առավելագույն շեմն է։ Սակայն Լոռու մարզպետն ու քաղաքապետի թեկնածու Արմեն Գրիգորյանը պնդում են, թե մի շարք թեկնածուներ՝ այդ թվում Գրիգորյանն ու իր տեղակալը, ընդամենը «սառեցրել էին» իրենց անդամակցությունը ՔՊ-ին, հետևաբար՝ կարող էին հանդես գալ որպես անկուսակցական կամ իշխող ՔՊ-ի անդամ։ «Գործարար» կուսակցության անունից է հանդես եկել անգամ Ստեփանավանի ավագանու ՔՊ խմբակցության փորձագետը։ Գևորգ Քոթանջյանն այստեղ լուրջ կեղծիք է նկատում, գործող քաղաքապետը, մինչդեռ, ոչ մի խնդիր չի տեսնում: «Դե, օրինակ, երկրորդ համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, օրինակ… ու առնվազն մի 10-15 հոգի, էլի», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանք չեն նշվել որպես ՔՊ անդամներ. – «Էդ պահին սառեցրել են անդամակցությունը: Հա, իհարկե, բոլորը անդամակցությունը սառեցրել են: Ընդունվել են «Գործարար» կուսակցություն էն թեկնածուները, ովքեր որ կուսակցական պատկանելիություն չեն ունեցել: Ես էսօր առաջարկությունը ստացել եմ նորից միանալու և շատ մեծ ուրախությամբ, շատ մեծ ոգևորությամբ ընդունել եմ էդ առաջարկությունը»: Արդյո՞ք տարածքային ընտրական հանձնաժողովը պատշաճ քննել է գրանցման փաստաթղթերը։ Օրենքը պահանջում է, որ ցուցակի առնվազն 70 տոկոսը լինի տվյալ կուսակցության անդամ։ Արմեն Գրիգորյանի ցուցակում նույնիսկ մեկ այլ կուսակցության անդամի առկայությունը խախտում կլիներ, ինչից էլ, Քոթանջյանի գնահատմամբ, փորձել են խուսափել՝ ներկայացնելով ոչ իրական տվյալներ. – «Փաստացի գրանցվել է, և ստացվում է, որ սրանով մի ամբողջ համայնք, կարելի է ասել, խաբվել է»: Քաղաքական այս խառնաշփոթը բացահայտվեց, երբ Լոռու մարզպետը երեկ հայտարարեց, որ ավագանիում ձևականորեն երկու խմբակցություն չեն դառնա, այլ հանդես կգան միասնական՝ որպես ՔՊ խմբակցություն։ Իսկ Արմեն Գրիգորյանն արդեն խոստովանում է՝ դեռ ընտրություններից առաջ հենց ՔՊ վարչությունն է իրեն առաջարկել գլխավորել «Գործարար»-ի ցուցակը, ու նախապես պայմանավորվել են՝ ով շատ ձայն հավաքի, նա էլ կղեկավարի քաղաքը ՔՊ-ի անունից։ «Ասել եմ, միանշանակ ասել եմ, իմ գործընկերները՝ հարյուրավոր գործընկերներ, բոլորը գիտեն, ես դա հայտարարել եմ», – վստահեցրեց Գրիգորյանը՝ շարունակելով. – «Ես իմ ընտրողներին ասել եմ, որ «ամենակարևորը՝ դուք ընտրում եք ինձ՝ որպես Գրիգորյան Արմեն, և ես իշխանությունների հետ աշխատում եմ»: … Էսօր կա իշխանություն, կա Կառավարություն, ում հետ որ համար մեկ կարևորություն եմ համարում համագործակցելը հանուն համայնքի, հանուն համայնքի բնակչի»: Սա՝ այսօր։ Մինչդեռ քարոզարշավի թեժ օրերին Գրիգորյանը հերքում էր, թե որևէ մի քաղաքական ուժի հետ միանալու մտադրություն ունի: Շարոյնակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post «Մի ամբողջ համայնք խաբվել է». ֆեյք կուսակցականությո՞ւն Ստեփանավանում | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մի ամբողջ համայնք խաբվել է». ֆեյք կուսակցականությո՞ւն Ստեփանավանում | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՏԻՄ ընտրություններ․ հոկտեմբեր 2026
Infocom / 1 hour ago

ՀՌՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը
Infocom / 1 hour ago

Կաթի մասով խախտում կա միայն «Աշտարակ կաթում», իսկ կաթնաշոռի մասով՝ գրեթե բոլոր ընկերությունների արտադրանքում. Պիպոյան | news.am
Infocom / 1 hour ago
Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ | armenpress.am
Infocom / 1 hour ago
Related coverage

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Armenian Business News (ABNews) / 46 minutes ago

Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել
24TV / 24News / 1 hour ago

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ Արա Զոհրաբյան
Azg / 3 hours ago

COP17-ում ներկայացվել է ապօրինի օտարված հողերի վերադարձի և բնապահպանական արդարադատության փորձը
Armenian Business News (ABNews) / 4 hours ago