news.am Մենք նմուշառել ենք «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Արզնի», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ» և «Իգիթ» ընկերությունների արտադրատեսակները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Նմուշառել ենք «Իգիթի» 200 գրամանոց չեչիլ պանիրը և հայտնաբերել ենք աղիքային սուպիկի խմբի մանրէներ։ Սա միակն էր, որ այս պահին կարող էր լինել շուկայում, մնացած ապրանքները պիտանելիության կարճ ժամկետ ունեին և մինչև լաբորատոր պատասխանը լինելը բնականաբար այս խմբաքանակները շուկայում չկան։ Երեկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտարարեց, որ հայտնաբերել է «Իգիթում» խախտում և որոշ արտադրատեսակներ կասեցվել են։ Կաթերից չենք ստուգել միայն «Արզնի» կաթի արտադրանքը, մնացած բոլորը ստուգել ենք, այստեղ խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերության մոտ՝ աղիքային ցուպիկ ցուցանիշով։ Մացած կաթերում բարեբախտաբար վիճակը լավ էր»,–ասաց նա։ Պիպոյանը նկատեց, որ էլ ավելի մտահոգիչ է իրավիճակը կաթնաշոռի շուկայում. «Խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլ խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշի մասով և կաթնաթթվային մանրեններ ցուցանիշի մասով։ Կաթնաշոռներում շեղումներ հայտնաբերվել են «Անի», «Մարիաննա ՍՊԸ»-ի, «Աշտարակ կաթի», «Երեմյան պրոդակշնի», «Միլկինի», «Բոնիլատի», «Բիոկաթի», «Չանախի», «Արզնու» կաթնաշոռներում։ , Կաթնաշոռում շեղումները խմորասունկ, բոլբոսասունկ ցուցանիշով եղել են են «Բոնիլատում», «Անի»–ում «Չանախում» և «Մարիլայում», իսկ ահա կաթնաթթվային մանրեները պակաս են եղել «Մարիաննայում», «Չանախում», «Մարիլայում» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռներում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Կաթի մասով խախտում կա միայն «Աշտարակ կաթում», իսկ կաթնաշոռի մասով՝ գրեթե բոլոր ընկերությունների արտադրանքում. Պիպոյան | news.am appeared first on Infocom .