news.am Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ քննարկումներ են կայացել ինչպես տնտեսական համագործակցության ադրբեջանա-վրացական համատեղ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, այնպես էլ երկու երկրների վարչապետների երկկողմ հանդիպման ընթացքում։ Կոբախիձեն նշել է, որ վերջին տարիներին սահմանազատման և սահմանագծման հարցերում առաջընթաց չի գրանցվել։ «Մեր ադրբեջանցի բարեկամների հետ միասին մենք ցանկանում ենք արագ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է բարեկամական մթնոլորտում քննարկել վեճի յուրաքանչյուր կողմը։ Նման մոտ 15 ասպեկտ կա, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք դրանց բոլորի շուրջ», – ասել է նա։ The post Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը․ Կոբախիձե | news.am appeared first on Infocom .