factor.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ թյուրքական աշխարհում «չպետք է տեղ լինի անջատման, պառակտման կամ տարաձայնությունների համար», գրում է Turkiye today-ը։ Կազմակերպության նախագահությունն Ադրբեջանից անցել է Թուրքիային։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։ Բաքուն ներկայացրել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին, որը կապված է Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի հետ։ «Թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում չպետք է տեղ լինի անջատման, պառակտման կամ տարաձայնությունների համար։ Մենք բոլորս մեկ ենք, միասին ենք, և Աստծո կամոք՝ եղբայրներ ենք հավիտենից հավիտյան։ Այսօր Թուրքիան Ադրբեջանից ստանձնում է կազմակերպության նախագահությունը։ Մեր կազմակերպության անունից շնորհավորում եմ ադրբեջանցի եղբայրներին՝ նախագահության ընթացքում գործադրած ջանքերի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հավելել է, որ նախագահության ընթացքում Թուրքիան նպատակ ունի առաջընթաց գրանցել ընդհանուր լեզվի տարածման, մշակութային միջոցառումների, այդ թվում՝ սպորտային միջոցառումների աջակցության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ուղևորությունների դյուրացման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը բաց է թողել գագաթնաժողովը՝ պատճառաբանելով, որ նախապես ծրագրված էր իր մասնակցությունը Բաքվում անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի փակման արարողությանը։ Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ անցած ամիս Ադրբեջանն արգելել է գլխաշոր կրելը դպրոցներում, ինչը Թուրքիայում բողոքի ալիք և քննադատություն է առաջացրել։Հոկտեմբերի 25-ին Էրդողանը պաշտոնանկ էր արել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը քննադատել էր այդ որոշումը։ Այս քայլը նպատակ ուներ «մեղմել լարվածությունը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում | factor.am
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
«Վերադարձի» օրակարգը․ Բաքվի նպատակներն ու Հայաստանի ռիսկերը
Infocom / 1 hour ago
Ալեն Սիմնոյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը
Infocom / 1 hour ago
Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը․ Կոբախիձե | news.am
Infocom / 2 hours ago
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան | factor.am
Infocom / 2 hours ago
Related coverage

ԱԺ 3 փոխնախագահների ելույթները
Factor.am / 13 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 minutes ago

Պարո՛ն Մինասյան, վերջին անգամ որպես դաշնակցական համեցեք. Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին
24TV / 24News / 14 minutes ago

ՔՊ-ին դժվար է համոզել, որ առանց համազգեստի լուսնի վրա քայլել ու շնչել հնարավոր չէ. Գառնիկ Դավթյան
168 Jham / 14 minutes ago