armenpress.am Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծի մերժման դեպքում իշխանության հրաժարականի տարբերակի վերաբերյալ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի առաջարկը իշխող կուսակցությունում համաձայնեցված սցենար չէ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ հիշատակելով այն ժողովրդի կողմից մերժվելու դեպքում իշխանության հրաժարականի տարբերակը։ ԱԺ նախագահն իր քաղաքական գնահատականն է ներկայացրել հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հնարավոր մերժման հետևանքների վերաբերյալ։ «Թող տան հնարավորություն, թող ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը կորոշի, որ պետք չի, ես կարծում եմ՝ դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ, այդ թվում՝ բացասական մեզ համար, որովհետև իրենք կկարողանան փաստարկել, որ մեր քաղաքական գլխավոր հանձնառությանը ժողովուրդը դեմ է»,- ասել է Ռուբինյանը։ Ռուբինյանի գնահատմամբ՝ այդ դեպքում ընդդիմությունը իշխանության հեռանալու պահանջը ներկայացնելու ավելի ուժեղ փաստարկ կունենա։ Նա նաև չի համաձայնել սահմանադրական գործընթացը փակուղային համարելու գնահատականին՝ նշելով, որ տարբեր սցենարների քննարկումն ինքնին վկայում է լուծումների որոնման մասին։ The post Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ | armenpress.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
«Վերադարձի» օրակարգը․ Բաքվի նպատակներն ու Հայաստանի ռիսկերը
Infocom / 21 minutes ago
Ալեն Սիմնոյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը
Infocom / 1 hour ago
Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը․ Կոբախիձե | news.am
Infocom / 1 hour ago
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում | factor.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Մարդուն ասում են՝ լողավազանից դուրս արի, Ծառուկյանը 60 000 ձայն է հավաքել, ՔՊ-ի 3/5-րդը խախտվում է
Aravot / 5 minutes ago

«Պետությունն ակնհայտ ապօրինի միջամտությամբ մասնավոր սեփականատերից խլում է իրենց պատկանող ընկերությունները, ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը»
Aravot / 5 minutes ago

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին
A1plus / 6 minutes ago

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
A1plus / 6 minutes ago