Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի շրջանակում IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր ստորագրությունն է թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագիրն իրականացվում է 2025 թվականի «Հայրենիք հավերժություն» դրամահավաքի շրջանակում՝ Հայաստանից և Սփյուռքից ստացված աջակցությամբ։ Համայնքների զարգացմանն ուղղված իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում IDBank-ը նախագծին հատկացրել է 10 մլն դրամ՝ նպաստելով դրա իրականացմանը։ Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման հնարավորությունը։ Աշխատանքների ավարտից հետո ոռոգման հասանելիություն կունենա շուրջ 2,800 հեկտար հողատարածք, իսկ ծրագրի անմիջական շահառու կդառնա 730 ընտանիք։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը համայնքների երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ «Մեզ համար չափազանց կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի և համայնքների զարգացման համար։ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը կարևոր ներդրում է գյուղական համայնքների երկարաժամկետ զարգացման գործում։ Համոզված ենք, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են համայնքների զարգացման հիմքերը և նպաստում դրանց կայուն ապագայի ձևավորմանը»,-նշել է Մհեր Աբրահամյանը։ «Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը 730 ընտանիքի համար հողը մշակելու և գյուղատնտեսությունից կայուն եկամուտ ստանալու նոր հնարավորություն է։ Այս ծրագրի շուրջ Հայաստանից և Սփյուռքից համախմբված աջակցությունը ցույց է տալիս, թե ինչ կարող ենք իրականացնել համատեղ ջանքերով։ Շնորհակալ ենք IDBank-ին՝ այս կարևոր նախաձեռնությանը միանալու և համայնքների զարգացման գործում գործնական ներդրում ունենալու համար»,– նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերի միջև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու սոցիալ-տնտեսական նոր նախագծերին աջակցելու հեռանկարները։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 010-59-33-33 *գովազդ