Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում, Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ: Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ: Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս
Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ նա կնշանակվի Կոտայքի մարզպետ
Hetq / 19 minutes ago

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Hetq / 34 minutes ago

Այնուամենայնիվ, Երկիրը պտտվում է
Hetq / 1 hour ago

Ինչպե՞ս է նման վերելքը փոխում մարդուն, ու ի՞նչ է սովորեցնում սահմանների մասին #shorts #cop
Hetq / 1 hour ago
Related coverage

Եթե գոնե 1 անհետ կորածի ճակատագիր պարզվի, էլի լավ է. Սողոյանը` նիդեռլանդական ծրագրի մասին
Sputnik Armenia / 1 hour ago

Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների որոնման համար
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
168 Jham / 1 hour ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազի գինը կբարձրանա՞. ի՞նչ որոշում կկայացվի և ի՞նչ է սպասվում սպառողներին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago