ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Որքան շատ լինեն դոնորները և շահառուները անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում, այնքան շատ կլինեն պատասխան պահանջողները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհի Տաթևիկ Սողոյանը` մեկնաբանելով Նիդեռլանդների հետ համագործակցության նոր փուլի մասին պաշտոնական հայտարարությունը։Հոկտեմբերի 27-ին Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը Երևանում հայտարարել է, որ իր երկիրը ֆինանսական օգնություն կտրամադրի անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար՝ չհստակեցնելով չափը։ Նախօրեին հոլանդացի պաշտոնյան նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Բաքվում։Գործընթացին ներգրավված կողմերի ավելացումը, նրա խոսքով, հույս է ներշնչում, որ այն մի քայլ առաջ կգնա, կամ, ինչպես մեր զրուցակիցն է ասում՝ «գոնե 1 անհետ կորածի ճակատագիր կպարզվի», քանի որ այդ դերակատարները կողմերից նաև հաշվետվողականություն են պահանջելու։Սողոյանը կարևոր է համարում, որ կողմերը չսահմանափակվեն մասունքների փոխանակմամբ, այլ շարունակեն նաև անհատական քննությունները՝ ներառելով որոնողական աշխատանքները, հնարավոր թաղման վայրերում մասունքների որոնման շուրջ բանակցությունները, պատշաճ քննություն իրականացնեն՝ պարզելու հատկապես բռնի անհետացածների ճակատագիրը։Ինչ վերաբերում է Նիդեռլանդների` որպես երրորդ երկրի մասնակցությանը այդ գործընթացին, Սողոյանը հիշեցրեց, որ այդ երկրի աջակցության շնորհիվ է, որ Անհայտ կորած անձանց միջազգային կազմակերպությունը (ICMP) 2022-ին ծավալուն զեկույց էր պատրաստել` ՀՀ–ում ու Ադրբեջանում կատարած իրեննց հետազոտությունների արդյունքներով։ Զեկույցը, սակայն, ինչ–ինչ հանգամանքներում, հրապարակվելուց հետո հեռացվել էր կազմակերպության պաշտոնական կայքից։ Փաստաբանը հույս ունի, որ կակտիվանան հատկապես անհետ կորած անձանց ԴՆԹ նույնականացումների, չնույնականացված մասունքների ռեեստրի վարման աշխատանքները, որոնք, իր տպավորությամբ, փակուղի են մտել։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 191 մարդ համարվում է անհետ կորած 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե գոնե 1 անհետ կորածի ճակատագիր պարզվի, էլի լավ է. Սողոյանը` նիդեռլանդական ծրագրի մասին
Նիդեռլանդները հայտարարել է, որ ֆինանսական օգնություն կտրամադրի անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար։ Փաստաբան և անհետ կորածի զարմուհի Տաթևիկ Սողոյանը հույս ունի, որ սրա շնորհիվ գործընթացը գոնե մի քայլ առաջ կգնա։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 6 minutes ago

Սպիտակ տունը կարող է չեղարկել ռուսական հիմնադրամի դեմ սահմանված պատժամիջոցները. NYT
Sputnik Armenia / 22 minutes ago

Армения превращается в "один сплошной TRIPP"? Мнение политолога
Sputnik Armenia / 29 minutes ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 40 minutes ago
Related coverage

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 21 minutes ago

«Սերվիսթայթան արևելք» ընկերությունը 2026-ի 6 ամսում 2 մլրդ 347 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 50 minutes ago

Վերացվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
1in.am / 1 hour ago

Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների որոնման համար
Armenian Business News (ABNews) / 2 hours ago