Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ —00—ՄԱ The post ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր appeared first on 24News .