Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է Գազ արտահանող երկրների ֆորումի (ՖԱԵԳ) ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։ ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում նշել է, որ էներգետիկ շուկայում կայունությունը կախված է Ռուսաստանի և Կատարի արդյունավետ համակարգումից։ Ռուսաստանի և Կատարի միջև ապրանքաշրջանառությունը ծավալներով համեստ է, սակայն աճել է 10 տոկոսով։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ երկու երկրներին հաջողվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն հաստատել։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրներն ընդլայնում են հումանիտար կապերը։ —00—ՍՊ The post Պուտին․ Էներգետիկ շուկայի կայունությունը կախված է Ռուսաստանի և Կատարի արդյունավետ համակարգումից appeared first on 24News .