Հունաստանի, Եվրամիության (ԵՄ), Կիպրոսի, Եգիպտոսի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ում հրապարակված համատեղ հայտարարությամբ կրկին իրենց առարկություններն են հայտնել Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային իրավազորության գոտիների վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ։ Հունական «Kathimerini» պարբերականի հաղորդմամբ՝ վեց ներկայացուցիչների անունից հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը և նշել, որ դեռևս 2019-ին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքվել էր ծովային համաձայանգիր, իսկ անցյալ շաբաթ այդ համաձայնագրի հաստատվել է։ Ըստ Հունաստանի արտգործնախարարի՝ դա լուրջ մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից՝ լուրջ մարտահրավեր նետելով միջազգային իրավական կարգին։ Գերապետրիտիսի պնդմամբ՝ միջազգային իրավունքն անտեսող համաձայնագրերի ընդունումը վտանգավոր նախադեպ կստեղծի։ Հույն նախարարը պնդել է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև համաձայնագիրն անտեսում է ափամերձ պետությունների ծովային իրավազորության գոտիները, այդ թվում՝ կղզիների իրավունքները։ Ըստ նրա՝ համաձայնագիրն անվավեր է և որևէ իրավական ուժ չունի երրորդ երկրների նկատմամբ։ Աղբյուր՝ Oksijen The post Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում
Ըստ հունական կողմի՝ դա լուրջ մտահոգություններ է առաջացրել ռեգիոնի անվտանգության և կայունության տեսանկյունից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 3 hours ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 4 hours ago

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 7 hours ago

Hollanda Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / 8 hours ago
Related coverage

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 1 hour ago

Ոչ նախկինների, ոչ էլ ռուս օլիգարխի միջոցով չեն հասնի իրենց ուզածին
Noyan Tapan TV / 1 hour ago

Արտահերթ ընտրությունները կապված են արտաքին ճնշումների հետ
Noyan Tapan TV / 1 hour ago

Ադրբեջանը համաձայնում է TRIPP-ին, բայց զուգահեռ պատրաստում է պլան Բ-ն
Noyan Tapan TV / 1 hour ago