ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է։ Կրեմլում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները Իրանի հետ բոլոր համատեղ նախագծերում:Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են փոխադարձ առևտուրը, համագործակցում են հումանիտար և էներգետիկայի ոլորտներում, շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը:Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները. ՓեզեշքիանՌուսաստանի ղեկավարը հայտնել է նաև, որ Իրանի նախագահի հետ առանձնազրույցում քննարկել է մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:Նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր մասնակցել է Գազ արտահանող երկրների գագաթնաժողովին:ԱՄՆ–ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմը սպառնում է մեր տարածաշրջանի էկոհամակարգին․ Փեզեշքիան