Արագածոտնի Թեմից հայտարարություն են արել․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ վանքում կկատարվի միասնական ժամերգություն: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբի բարեխոսությունը՝ Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար: Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ.Ղազարավան»։ —00—ՍՊ The post Միասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում appeared first on 24News .