ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը, դիվանագիտական բանակցությունների ձախողման դեպքում, կմեկնարկի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին, հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հայտնում է Axios պարբերականը։ «Եթե վերջին պահին համաձայնագիր չկնքվի, ապա միջանկյալ ընտրություններից կարճ ժամանակ անց զանգվածային ռմբակոծություններով ուղեկցվող հարձակողական գործողությունների վերսկսումը հավանական է թվում։ Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը բանակցություններ է վարել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերի հետ՝ հնարավոր հարվածներից առաջ գործողությունները համակարգելու նպատակով», — գրում է պարբերականը։ Axios-ի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցները նախապատրաստում են մեկշաբաթյա ռազմական գործողություն, որի ընթացքում նախատեսվում են զանգվածային հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկ ենթակառուցվածքներին և Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը։ _00_ՄԱ The post ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ
24TV / 24News / 26 minutes ago

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
24TV / 24News / 49 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
24TV / 24News / 1 hour ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը
168 Jham / 16 minutes ago

Կոտրված մեքենաներ, մահակներ, քարեր. կան վիրավորներ. ինչ է կատարվել «Ճրագ Հոլլ» ռեստորանում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց սեփական թիմակիցներին
Noyan Tapan TV / 28 minutes ago

Փաշինյանը չի կարողանում Ռուսաստանին խնդրել, Սամվել Կարապետյա՛ն, դու խնդրիր
Noyan Tapan TV / 28 minutes ago