Իրական Հայաստան գաղափարախոսության առաջին բաժինը նվիրված է հայ ժողովրդի հայրենիքի մասին պատկերացումների վերաձևակերպմանը։ Այս գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ, իսկ հայրենասիրությունը՝ պետության շահերի հետ: Սակայն նմանատիպ պնդումներն ընթերցողի մոտ մի շարք հարցեր են առաջացնում, այդ թվում՝ արդյո՞ք այս պնդումները ճշմարիտ են, և ինչո՞ւ է անհրաժեշտ հինգհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդին վերաձևակերպել հայրենիքի գաղափարը։ Հայրենիքի նույնացումը Հայաստանի Հանրապետության տարածքի հետ ենթադրում է, որ այդ տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հայրենիք ունենալ։ Սակայն Հայաստանի բնակչության զգալի մասը կա՛մ հայրենազրկված գաղթականների սերունդ է, կա՛մ հենց ինքն է գաղթական։ Այդ մարդկանց պատկերացումները հայրենիքի մասին, անկախ իրենց կամքից, կապված են Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերի հետ։ Չէ որ հայրենիքը պարզապես ընտրության կամ որոշման արդյունք չէ, այլ հիշողություն։ Հետևաբար, հայրենիքի ընկալումը փոխելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է անհատին զրկել այդ հիշողությունից, որն էլ ըստ էության՝ անհնար է։ Ինչ վերաբերում է հայրենասիրության և պետության շահերի նույնացմանը, ապա սրա ճշմարտացիությունը նույնպես հարցեր է առաջացնում։ Հայրենասիրությունը, նախ և առաջ, զգացմունք և բարոյական պարտավորությունների համակարգ է։ Այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ․ մայր լեզվի ու մշակույթի նկատմամբ հոգատարությունից մինչև հայրենիքի պաշտպանության մասնակցությունը։ Սակայն երբ հայրենասիրությունը նույնացվում է պետության շահերի հետ, սիրո ու պատասխանատվության այս համակարգը խեղաթյուրվում է։ Ինչպե՞ս է պետք գնահատել պետության շահը, ո՞վ է սահմանում այն․ ի՞նչ է տեղի ունենում, երբ ներկայացված պետական շահը հակասում է քաղաքացու պատկերացումներին և այլն։ Երբ հայրենասիրությունը սկսում է մեկնաբանվել պետության շահերի տեսանկյունից, այն սեփական հայրենիքի նկատմամբ գիտակցված վերաբերմունքից վերածվում է քաղաքական հավատարմության պահանջի։ Պնդումների ճշմարտացիության շուրջ քննարկումն երկար կարելի է շարունակել։ Սակայն կա ավելի հիմնարար հարց. ինչո՞ւ է անհրաժեշտ, որ հինգհազարամյա հայ ժողովուրդը վերաձևակերպի հայրենիքի գաղափարը։ Հանրային դաշտում ամենից քննարկվող պատասխանն այն է, որ այս մոտեցումը ձեռնտու է պատերազմում պարտված հայաստանյան իշխանություններին, որոնք փորձում են վերաիմաստավորել հայրենիքի գաղափարը՝ պատերազմի պարտության համար պատասխանատվության ծանր բեռից խուսափելու համար։ Ըստ էության, եթե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս հայրենիք չկա, ապա ղարաբաղյան շարժումը, ինչպես հաճախ սիրում են կրկնել, ավանտյուրա էր՝ փաթաթված հայ ժողովրդի վզին։ Սակայն այս հարցը չպետք է դիտարկել միայն ներքաղաքական տեսանկյունից։ Հայ ժողովրդի հայրենիքի գաղափարի վերաձևակերպումը ձեռնտու է նաև նրանց, ովքեր այդ ժողովրդին հայրենազրկել են։ Հայրենազրկումը և ցեղասպանությունը մեկանգամյա գործողություններ չեն, այլ համալիր գործողությունների քաղաքականություն՝ սկսած դրա իրականացումից մինչև եղելության մերժում և հայրենազրկված ժողովրդի հիշողության ջնջման փորձերը։ Ուստի Իրական Հայաստան գաղափարախոսության շրջանակում հայրենիքի գաղափարի վերաձևակերպումը կարելի է դիտարկել որպես Հայոց ցեղասպանության և հետագայում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականության շարունակություն։ Հակոբ Ղազարյանը քաղաքագիտության մագիստրոս է: Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և չեն արտացոլում որևէ կառույցի կամ կազմակերպության դիրքորոշումը կամ տեսակետները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Իրական Հայաստան». ո՞ւմ է պետք հայրենիքի գաղափարի վերաձևակերպումը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Օդաչու Արթուրն ու նրա ինքնաթիռը մարդկանց «թեւեր են տալիս»
Mediamax / Oct 24

Օրհան Փամուքի գրական ճամփան հարթած «պարոն Գևորգը»
Mediamax / Oct 24
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / Oct 24
ԱՄՆ-ը $1,4 մլն-ի սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին
Mediamax / Oct 23
Related coverage

Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մի շարք համայնքներում ստացել է 90+ ձայն
24TV / 24News / 1 hour ago

🔴ՈւՂԻՂ․ Հանրապետության թվով 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Yerkir / 2 hours ago

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
24TV / 24News / 2 hours ago
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք | armenpress.am
Infocom / 2 hours ago