Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուքը բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հունիսին, հրատարակել է իր նոր գիրքը՝ Բառեր և նկարներ վերնագրով, որտեղ տեղ են գտել նրա հուշերի ընտրանին, հոդվածներ, հարցազրույցներ։ Պատմելով իր գրական գործունեության սկզբնական փուլի մասին՝ գրողն անդրադառնում է այն փաստին, որ 1980-ականների սկզբին, երբ պատրաստ է եղել նրա առաջին վեպը, մեծ դժվարությունների է հանդիպել դա հրատարակելու հետ կապված։ Տարբեր հրատարակչություններ մերժել են սկսնակ գրողին, իսկ մի հրատարակչություն չնայած որ սկզբում համաձայնվել է տպագրել գիրքը, հետո սկսել է շարունակ հետաձգել, և Փամուքը ստիպված է եղել մոտ երեք տարի անարդյունք սպասել։ Այդ ամենը լրջագույն հոգեբանական խնդիրներ էր ստեղծել գրողի մոտ, իսկ նրա ընտանիքում անհանգստություն առաջ բերել իրենց որդու ճակատագրի հետ կապված։ Ի վերջո, տարիներ տևած այդ վիճակից հետո, հարցը կարգավորվել է և Փամուքը հետևյալ կերպ է նկարագրում դրա հանգուցալուծումը․ Իմ Գյոնուլ հորաքրոջ ամուսինը՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան, մեր փեսա Իլհան Աքընըն էլ ինձ համար անկեղծորեն անհանգստանալով՝ փորձում էր ինչ-որ բան անել և մասնակցում էր ընտանեկան բազմամարդ քննարկումներին։ Եվ մի օր ասաց հետևյալը. Մեր ֆակուլտետից Գևորգը առևտրական հարցերով շատ լավ իրավաբան է և փաստաբան: Նա ասում է, որ կարող է քեզ օգնել : Այնուհետև երիտասարդ Օրհան Փամուքը իր հորաքրոջ ամուսնու միջոցով ծանոթանում է հայազգի իրավաբան և ներկայումս համաշխարհային անուն ունեցող տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հոր՝ Գևորգ Աջեմօղլուի հետ: Նոբելյան դափնեկիր տնտեսագետ Դարոն Աջեմօղլուի հոր՝ դոցենտ Գևորգ Աջեմօղլուի հետ ահա այդպես ցանոթացանք: Շատ հաճելի, հումորով և խելացի մարդ էր պարոն Գևորգը , - գրում է Փամուքը: Հայազգի փաստաբանը Օրհան Փամուքի հետ գնացել է Քարաջան հրատարակչություն , որի ղեկավար Ուլքու Թամերը մի քանի տարի շարունակ ձգձգել և ի վերջո մերժել է հրատարակել գրողի առաջին գիրքը: Մեր այցի ժամանակ պարոն Գևորգը Ուլքյու Թամերին շատ բարեհամբույր էր վերաբերվում, նրան չսպառնաց, զրուցում էին այստեղից-այնտեղից: Սակայն զրույցի ընթացքում հանկարծակի ինձ մատնացույց անելով՝ ասես վիրավորված երեխայի է ցույց տալիս, ասաց. Եթե նրա վեպը չհրատարակեք, ապա դատի կտամ, շատ լուրջ եմ ասում : Թամերը, որը երեք տարի բացարձակ ուշադրություն չէր դարձնում իմ բոլոր խնդրանքներին, իմ համառ այցերին, իմ երկար սպասելուն, այդ դատի կտամ արտահայտությունից շատ ազդվեց: Ես այդպես էլ երբեք լիովին չհասկացա, թե այդ բանաստեղծ-խմբագիրը՝ Թամերը ինչո՞ւ միանգամից վախենալով՝ մի վայրկյանում միտքը փոխեց: ... Քարաջան հրատարակչությունը 1982 թ. մարտ ամսին հրատարակեց իմ առաջին վեպը՝ Ջևդեթ բեյը և որդիները : Արդեն դրանից հետո հրատարակվել են Օրհան Փամուքի մյուս գրքերը և սկսվել է նրա գրական ճանապարհը, որը բերել է համաշխարհային ճանաչման, փառքի, իսկ 2006 թվականին՝ Նոբելյան մրցանակի: Փաստորեն ապագա Նոբելյան դափնեկրի գրական ուղին իրավական, կազմակերպչական առումով հարթվել է հայազգի իրավաբանի շնորհիվ, սակայն նկատենք, որ Օրհան Փամուքը շնորհակալությամբ հիշելով Գևորգ Աջեմօղլուին՝ չի նշում նրա հայ լինելու փաստը: Հարկ է նաև փաստել, որ Գևորգ Աջեմօղլուն լինելով ձախակողմյան քաղաքական գաղափարների կրող՝ ոչ միանշանակ կերպար է և թուրքական մամուլում տարբեր տարիներին հրապարակել է հոդվածներ հայկական թեմատիկայով, որոնք մի կողմից փաստերի ոչ ճիշտ մեկնաբանություն են պարունակում, մյուս կողմից՝ համընկնում են Թուրքիայի պետական թեզերին։ Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրհան Փամուքի գրական ճամփան հարթած «պարոն Գևորգը»
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / 5 hours ago
ԱՄՆ-ը $1,4 մլն-ի սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին
Mediamax / Oct 23
США передали Пограничным войскам СНБ Армении оборудование на сумму $1,4 млн
Mediamax / Oct 23
United States Donates $1.4 Million in Equipment to Strengthen Armenia’s Border Security
Mediamax / Oct 23
Related coverage

«Ինձ նախագծել, կառուցել է այս մթնոլորտը, Երևան քաղաքը»․ Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
Aravot / 1 hour ago

У Театра оперы и балета имени Спендиаряна появится малый концертный зал
ArmInfo / 2 hours ago

BBC-ի մրցույթում հաղթանակից մինչև հայկական էստրադայի աստղ․ Սիլվա Հակոբյանի ուղին
Alpha News / 16 hours ago

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
1in.am / 18 hours ago