armenpress.am Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն շուրջ մեկ տարի արտերկրում գտնվելուց հետո վերադարձել է երկիր։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, մայրաքաղաք Կարակասում նրան դիմավորել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ «Այս երկիրը բոլորին դասեր է տալիս», – բացականչել է Մաչադոն, երբ իր ավտոշարասյունը հոկտեմբերի 25-ի երեկոյան մուտք է գործել մայրաքաղաք։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մաչադոյին թույլ չէին տվել 2024 թվականին նախագահական ընտրություններում մրցակցել հետագայում արդեն պաշտոնանկ արված առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Մաչադոն երկրից բացակայել է 10 ամիս, իսկ վիճահարույց ընտրություններից հետո նախորդող մեկ տարին անցկացրել է թաքստոցում։ «Յուրաքանչյուր ընտանիքի վերամիավորման, յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատության և Վենեսուելայի ազատության համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Reuters-ի քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Մաչադոյի վերադարձը համաձայնեցվել էր ԱՄՆ-ի, Պանամայի և Կոլումբիայի կառավարությունների հետ։ Մասնավորապես, Թրամփը հավանություն է տվել վերադարձին և տեղեկացված է եղել դրա ընթացքից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք | armenpress.am appeared first on Infocom .